Տեսանյութերի լրահոս
Խմբագրի սյունակ
1990 թվականին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնին հավակնում էին Վլադիմիր Մովսիսյանը՝ Կոմկուսից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ ՀՀՇ-ից: Այդ կուսակցություններից ոչ մեկն այդ խորհրդարանում այնպիսի մեծամասնություն չուներ, որ կարողանար ԳԽ նախագահ ընտրել: Բայց կոմունիստները զգացին, որ ուժը (տվյալ դեպքում՝ հասարակական լայն աջակցությունը) ՀՀՇ-ի կողմն է, եւ իրենց քաղաքական, իսկ գուցե նաեւ՝ տնտեսական ապագան պայմանավորված կլինի ՀՀՇ-ի վերնախավով: Առավել «ճկուն ուղեղ» ունեցողները դա ձեւակերպեցին, եւ շատերը հրաժարվեցին իրենց կոմունիստական գաղափարներից (եթե այդպիսիք կային): 1997 թվականի աշնանը, երբ ամենազոր պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը հրապարակավ հակադրվեց նախագահ Տեր-Պետրոսյանին Արցախի հարցում, ՀՀՇ-ի…