Լրահոս
Օրվա լրահոսը

Global High-Tech Award պետական մրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան

Մայիս 05,2025 16:24 Share

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական ​​մրցանակի 2024 թ. դափնեկիրը ս.թ. մայիսի 10-ին կժամանի Հայաստան՝ ստանալու մրցանակը:

15 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Viva-ն։ Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 15-րդ դափնեկրի եռօրյա այցը Հայաստան  ներառում է հանդիպումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (NPUA) ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Տեղի կունենա դափնեկրին համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողություն, կկազմակերպվի դասախոսություն Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող կոնֆերանսում, այցելություններ Սինոփսիս Արմենիա և TUMO կենտրոններ, ինչպես նաև՝ այցելություն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն: Այցը կամփոփվի Վանաձոր (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն, Լոռի) այցելությամբ՝ մասնակցելու «Սիլիկոնային սարեր 2025» համաժողովին ու ցուցահանդեսին», որտեղ դափնեկիրը հանդես կգա հիմնական զեկույցով: Ինչպես միշտ, տեղի կունենա «Գլոբալ բարձր տեխնոլոգիաների մրցանակի» հատուկ դրոշմանիշների մարման արարողություն:

Դափնեկիրը նաև կհյուրընկալվի Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։

«Viva-ն շարունակում է աջակցել է ՏՀՏ ոլորտի այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելությունների մեծացմանը, այդ թվում նաև՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական ​​մրցանակին՝ արդեն 15 տարի անընդմեջ: Ընկերությունն աջակցում է աշխարհում Հայաստանի դերի բարձրացմանը, ՀՆԱ-ի աճին, երկրի մրցակցային առավելությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացմանն ուղղված նախագծերի», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «ՏՀՏ ոլորտում մեր հաջողությունը կախված է ոչ միայն ֆինանսական ներդրումներից, այլև՝ նորարարության, համագործակցության և մշտապես սովորելու  հանդեպ մեր ձգտումից։ ՏՏ ոլորտում համաշխարհային հսկաների այցելությունները Հայաստան և փորձի փոխանակումը կարող են խթան հանդիսանալ նոր նախաձեռնությունների և նախագծերի համար, որոնք Հայաստանի ՏՀՏ ոլորտը կբերեն նոր մակարդակի», – ավելացրել է Viva-ի գլխավոր տնօրենը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031