Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց երկիր» կուսակցությունը Երևանում հյուրընկալել էր Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահին

Ապրիլ 28,2012 12:16

Կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ կայացած հանդիպմանը ԵԺԿ փոխնախագահը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին իր զորակցությունն է հայտնել եվրոպական մեծ քաղաքական ընտանիքի անդամ ՕԵԿ կուսակցությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում բարեփոխումների իրականացման և օրենքի գերակայության հետ կապված հարցերի շուրջ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ “Օրինաց երկիրը” Հայաստանի ամենաակտիվ քաղաքական միավորներից է, որը պայքարում է Հայաստանում բարեփոխումների իրականացման, օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման համար:

“Եվրոպական ժողովրդական կուսակցությունը աջակցում է “Օրինաց երկիր” կուսակցությանը: Մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության զարգացման համար, մենք աջակցում ենք ձեզ, որովհետև դուք պայքարում եք Հայաստանում եվրոպական արժեքների տարածման համար: Այսօր` ընտրությունների նախաշեմին, ՕԵԿ-ի հաջողությունը կարևոր է մեր քաղաքական ընտանիքի համար”, –  հայտարարել է ԵԺԿ փոխնախագահ Խայմե Մայոր Օրեխան:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30