Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը վերընտրվեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում

Մարտ 21,2013 15:37
Gaa

ՀՀ ԳԱԱ նախագահության 2013թ. մարտի 20-ի նիստում ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Աշոտ Մելքոնյանը միաձայն վերընտրվեց  ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրենի պաշտոնում: Այդ պաշտոնը նա զբաղեցնում է 2002 թվականից:

Աշոտ Մելքոնյանի հիմնական աշխատությունները նվիրված են Արևմտյան Հայաստանի, հայկական հարցի, հայոց ցեղասպանության, Ջավախքի պատմության, հայ-վրացական հարաբերությունների, Հայաստանի պատմական ժողովրդագրության հիմնահարցերին:

Նա 125 աշխատության հեղինակ է, որոնցից 14-ը մենագրություններ են:

Պարգեւատրվել է «Մովսես Խորենացի» և «Գարեգին Նժդեհ» մեդալներով, ԵՊՀ և Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ ոսկե մեդալներով:

Աշոտ Մելոքոնյանը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահն է, ԱՊՀ երկրների պատմաբանների ասոցիացիայի անդամ:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031