Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան է ծախսում Հրայր Թովմասյանը՝ գազի համար

Մայիս 20,2013 19:37

Այսօր Aravot.am-ը արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից հետաքրքրվեց՝ մենք ունենք համատարած գնաճային ճնշումներ, գազի գնի բարձրացում, Ձեր՝ նախարարի աշխատավաձը ինչքանո՞վ է բավարարելու փակել այդ ծախսերը, եթե չունեք կողմնակի եկամուտ:

Նախարարը պատասխանեց. «Նախատեսված է նաեւ նախարարի աշխատավաձի բաձրացում: Աշխատավարձի բարձրացմկան տեմպերը պետք է առաջանցիկ լինեն գնաճից: Եթե գազի բարձրացման արդյունքում մենք կունենանք  իքս տոկոս բարձրացում, իքս տոկոս գնաճ, որովհետեւ էներգետիկ ռեսուսներն ունեն իրենց  մասնակցությունը բոլոր ոլորտներում՝ տրանսպորտ…Սա նշանակում է, որ աշխատավարձի բարձրացումն ավելի մեծ պետք է լինի, քան սպասվող գնաճը»:

Մեր հարցին Դուք Ձեր ընտանեկան բյուջեից շա՞տ եք ծախսում գազի համար, այս թանկացումը շա՞տ է հարվածելու Ձեր գրպանին՝ նախարարը պատասխանեց. «Ձմռան ամիսներին մոտ 30-35 հազար, կլինի 40 քանի հազար: Իսկ ամռան ամիսներին ավելի քիչ՝ 10 հազարի շրջանակներում: Ես եմ վճարում գազի վարձը, դրա համար գիտեմ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031