Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանությունը բերման ենթարկեց Արեգ Գեւորգյանին եւ Սարգիս Գեւորգյանին (Տեսանյութ)

Հուլիս 23,2013 13:50

Ոստիկանության Կենտրոնական բաժնի մոտ այս պահին մոտ 400 ակտիվիստ կա: Մինչ  ակտիվիստների գալը՝ ոստիկանները մի քանի շարքով շղթա էին կազմել, որպեսզի թույլ չտան մոտենալ բաժնին: Ակտիվիստների ժամանելուն պես տեղի ունեցավ բախում:

Ոստիկանները բերման ենթարկեցին  Արեգ Գեւորգյանին եւ Սարգիս Գեւորգյանին, որոնք Կոնգրեսի ակտիվիստներից են: Դա հունից հանեց ակտիվիստներին, վերջիններս սկսեցին թղթերը կոլոլել եւ շպրտել  ոստիկանների վրա, հարվածել նրանց:

Ավելի ուշ Վալերի Օսիկյանը խոստացավ, որ Արեգին եւ Սարգիսին շուտով բաց կթողնեն:

Այստեղ է նաեւ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկություններ փոխանցեց այսօր առավոտյան բերման ենթարկված 4 ակտիվիստների մասին, որոնց թվում է Վիլեն Գաբրիելյանը: Ըստ Նիկոլ Փաշինյանի, բերման ենթարկելիս ոստիկանները կիրառել են բռնի ուժ, իսկ թե ինչ վնասվածքներ են ստացել ակտիվիստները, չի կարող ասել: Ոստիկանության բաժանմունքում են նաեւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչները՝ բերման ենթարկված ակտիվիստների համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031