Լրահոս
Օրվա լրահոսը

Պարգեւատրումներ ստացան ԶԼՄ-ների խմբագիրներն ու լրագրողները

Հոկտեմբեր 10,2013 18:57

«Կարևորը մասնակցությունն է, իսկ ինչ վերաբերվում է քանակին, ապա քանակը գնալով ավելանում է, ինչն էլ նպաստում է արդյունքի լավացմանը»,-այսօր «Լավագույն գիտական և ստեղծագործական աշխատանքի» համահայկական մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման ժամանակ նշեց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հաղթողներին տրվեց պարգեւներ: Մրցանակաբաշխությունը հիմնադրել է Ռուսաստանի հայերի միությունը և համաշխարհային հայկական կոնգրեսը Արա Աբրահամյանի գլխավորությամբ, որին այնուհետև միացել են ստեղծագործական միությունները և սփյուռքի նախարարությունը: Մրցանակաբաշխությանը ներկայացված են եղել 42 աշխատանք 11 անվանակարգի համար: Անվանակարգերը հետևյալն էին` ֆիզիկա, մաթեմատիկա և մեխանիկա, տեխնիկական գիտություններ, քիմիա, կենսաբանություն, սոցիոլոգիա և իրավագիտություն, երկրաբանություն, արվեստ, լեզու, գրականություն: Ամեն մի անվանակարգում կա առաջին և երկրորդ մրցանակ:

Պարգևատրումներ ստացան ինչպես բնական գիտությունների մասնագետները, այնպես էլ այն ԶԼՄ-ների խմբագիրներն ու լրագրողներն, որոնք հաճախ են անդրադառնում սփյուռքահայությանը, նրանց խնդիրներին, ինչպես նաև հայոց բանակին: Կերպարվեստի գործիչների լավագույն աշխատանքների ցուցադրումը հոկտեմբերի 9-ին տեղի ունեցավ նկարիչների միությունում և շուրջ 300 աշխատանքներից ընտրվեցին մի քանիսը, որոնք այսօր ևս պարգևատրվեցին, նրանց թվում էին գեղանկարիչներ Զոհրապ Միրզոյանը, Խաչատուր Ազիզյանը, Վարդգես Գուլիկյանը, քանդակագործներ Մուշեղ Պետրոսյանը, Բաղդասար Սարգսյանը և այլք:

Մրցանակաբաշխության նպատակն էր համախմբել համայն հայությանը,  տարեցտարի նրա աշխարհագրական սահմաններն էլ ավելի են ընդլայնվում դառնալով իսկապես համահայկական:

 

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031