Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Մելքոնյան. «Խնայենք մեր զինվորի կյանքը» (Տեսանյութ)

Ապրիլ 20,2016 15:15

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը ԳԱԱ ընդհանուր ժողովի ժամանակ ցավով փաստեց, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանում գոյություն ունեցող ռազմաարդյունաբերական համալիրը 90-ականներին փոշիացել է ու շուտափույթ պետք է այդ հարցին լուծում տալ:

Նա կոչով դիմեց միջոցառմանը ներկա վարչապետին, նախարարներին ու գիտական հանրությանը, ասելով, որ այդպես կխնայենք մեր զինվորի կյանքը, որը մեր միակ ռազմավարական դաշնակիցն է:

Խոսելով ՀՀ եւ ՌԴ հարաբերությունների մասին, պարոն Մելքոնյանը նշեց. «Ես գտնում եմ, որ ռազմավարական դաշնակիցը մարտավարական դաշնակից չէ, այն, որ մեր մարտավարական դաշնակիցը զենքերի հզոր քանակությունը վաճառեց մեր հարեւանին, հենց դա է փաստում: Եկել է ժամանակը, որ ունենանք հզոր ռազմաարդյունաբերական համալիր, որը մեզ հնարավորություն կտա դիմակայել առաջիկա մարտահրավերներին: Մինչև երկրորդական, երրորդական, նեղ փողոցներում արագաչափեր տեղադրող ազգից չփոխվենք ու չդառնանք զենք արտադրող, վաճառող, մենք շատ բան կկորցնենք»:

Պատմության ինստիտուտի տնօրենը նաեւ կոչ արեց բարձր պահել զինվորի ոգին եւ տեր լինել ժողովրդի հայրենասիրական պաթոսին: Նշենք, որ ելույթի ժամանակ դահլիճից դիտողություն հնչեց, թե չպետք է այդ ամենը անել հակառուսական քարոզչության համատեքստում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930