Լրահոս
Օրվա լրահոսը

Ա.Փելեշյանին մեղադրանք է առաջադրվել՝ հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

Հոկտեմբեր 12,2016 20:22

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել Վանաձոր համայնքի ավագանու անդամ Ա.Փելեշյանին՝ հոգեւոր հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու համար։

Ռ.Գրիգորյանի նկատմամբ կիրառված բռնության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին՝ Վանաձոր համայնքում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ, «Հայկական վերածնունդ» կուսակցության Վանաձոր համայնքի ավագանու թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականն զբաղեցրած Ա.Փելեշյանը հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, գնացել է Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնյաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենք։ Նախնական քննության տվյալներով՝ նշված ընտրությունների ժամանակ իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար Ա.Փելեշյանը վիճաբանել է իր  ծանոթի` կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` ծեծի ենթարկելով նրան:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Ա.Փելեշյանին հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Առաջադրված մեղադրանքում Ա.Փելեշյանն իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունք տալ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31