Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը քննարկել են առաջնահերթությունները, որոնք կարևոր են մարզի համար

Մայիս 10,2024 19:00

Մայիսի 8-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Գորիսում ընդունել է մարզ այցելած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ադմինիստրատորի տեղակալ և Եվրոպայի ու ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիին և ՄԱԶԾ-ի այլ ներկայացուցիչների։

Հանդիպման ընթացքում մարզպետը շնորհակալություն է  հայտնել ՄԱԿ-ի զարգացման ծրագրին՝ Սյունիքում իրականացված աշխատանքի ու զարգացման ծրագրերի համար՝ նշելով, որ դրանք միշտ իրականացվում  են բարձր որակով ու արդյունավետությամբ։

Կողմերը քննարկել են նաև ընթացիկ ու առաջիկա ծրագրերը, այն առաջնահերթությունները, որոնք կարևոր են մարզի համար ու ցանկալի է հաշվի առնել՝ ծրագրային  ուղղությունները սահմանելիս։

Կարևորվել է նաև մարզային իշխանության ու կազմակերպության միջև համագործակցությունն ու փոխգործակցված համատեղ աշխատանքը՝ ի շահ Սյունիքի բնակչության։

Մինչ Ռոբերտ Ղուկասյանի հետ հանդիպումը Իվանա Ժիվկովիչը և նրա հետ մարզ այցելած գործընկերները Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանի և խորհրդական Նվարդ Հարությունյանի, ինչպես նաև համայնքների ղեկավարների ուղեկցությամբ շրջել են Գորիս և Տեղ  համայնքներում, դիտարկել ՄԱԶԾ-ի կողմից իրականացված ու ընթացիկ ծրագրերի արդյունքները, հանդիպել դրանց շահառուների հետ։

 

Սյունիքի մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031