Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ Աստանայում

Հոկտեմբեր 12,2016 21:00

Հոկտեմբերի 6-ին Աստանայի Արվեստի «Շաբըտ» ազգային համալսարանի համերգասրահում Աստանայի ֆիլհարմոնիայի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կայացավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպվել էր Ղազախստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Համերգին ներկա էին Աստանայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցչություններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, խորհրդարանի պատգամավորներ, Սահմանադրական խորհրդի անդամներ, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

ara-sahakyan ara-sahakyan_astana

Ներկաների թվում էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, հայ-ղազախական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սուրեն Կարայանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ՂՀ ԱԳ փոխնախարար Գալըմժան Կոյշըբաևը, հայ-ղազախական միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Բեյբիթ Մամըռաևը, ՂՀ խորհրդարանի հայազգի պատգամավոր Նարինե Միքայելյանը, Արվեստի «Շաբըտ» ազգային համալսարանի ռեկտոր Այման Մուսախոջաևան և այլ պաշտոնատար անձինք:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Ղազախստանում ՀՀ դեսպան Արա Սահակյանն ամփոփ ներկայացրեց Հայաստանի անկախության ուղին, պետականակերտման ճանապարհին արձանագրված հաջողությունները և երկրի առջև ներկայումս ծառացած մարտահրավերները:

Համերգին հնչեցին Սայաթ-Նովայի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Միքայել Թարիվերդիևի, Գազիզա Ժուբանովայի, ղազախահայ կոմպոզիտոր Մարիաննա Օստանկովիչի ստեղծագործությունները, այդ թվում` «Աստանա-օպերա»-ի առաջատար մեներգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Բարսեղ Թումանյանի, ՀՀ վաստակավոր արտիստ Անահիտ Մխիթարյանի և ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Դաբաղյանի կատարմամբ:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31