Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել մշակույթի վաստակավոր գործիչ, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի մահվան կապակցությամբ

Հոկտեմբեր 27,2016 12:08
Ruben hovsepyan

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է.

«Ռուբեն Հովսեփյանը հրաշալի զգում էր ժամանակն ու իրականությունը` ձգտելով դրանք առավել ճշմարտացի ու անմիջականորեն արտացոլել գրական ստեղծագործության միջոցով, իրեն հատուկ խորաթափանցությամբ: Ժամանակակից հայ գրականության ինքնատիպ դեմքերից մեկը լինելուց բացի նա նաեւ բարձրակարգ թարգմանիչ էր, ում շնորհիվ հայալեզու ընթերցողին  հասու են դարձել համաշխարհային գրականության շատ գոհարներ: Նա նաեւ մի շարք հայտնի ֆիլմերի համար գրված սցենարների հեղինակ է:

Ռուբեն Հովսեփյանի թողած գրական ժառանգությունը մնայուն հիշողություն է, որը նրա լուսավոր մարդկային կերպարի հետ մշտապես ուղեկցելու  է նրան ճանաչողներին »:

Ազգային ժողովի նախագահն իր ցավակցության եւ մխիթարանքի խոսքերն է հղել Ռուբեն Հովսեփյանի ընտանիքին, հարազատներին եւ նրա գրականությունը գնահատողներին:

 

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31