Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանին սատարող քաղաքացիների գործով դատական նիստը հետաձգվեց

Դեկտեմբեր 08,2016 19:11

Այսօր Վարչական դատարանը հետաձգեց ոստիկանությունն ընդդեմ քաղաքացիական ակտիվիստների` Գեղեցիկ Տոնոյանի եւ Նաիրա Բադալյանի գործերով քննությունը:

Ոստիկանությունը պահանջում է Նաիրա Բադալյանին, Գեղեցիկ Տոնոյանին վարչական պատասխանատվության ենթարկել ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180.1 հոդվածի (Հավաքներ անցկացնելու` օրենքով սահմանված կարգը խախտելը) 11-րդ և 15-րդ կետերի պահանջներով:

Հիշեցնենք, որ ի պաշտպանություն անազատության մեջ գտնվող Գեւորգ Սաֆարյանի` Նաիրա Բադալյանն ու Գեղեցիկ Տոնոյանը խաղաղ ակցիայի ժամանակ պառկելով Մաշտոցի պողոտայի երթևեկելի հատվածում և շղթայի միջոցով իրենց ամրացնելով ասֆալտին, փակել էին փողոցը: Ինչից հետո բերման էին ենթարկվել և տեղափոխվել ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժին, որտեղ նրանց նկատմամբ իրականացվել էր վարչական վարույթ՝ հավաքի մասնակցի կողմից իր պարտականությունները չկատարելու ու հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու հիմքով: Այս երկու կանանց գործերը քննվում են առանձին, բայց նույն պատճառով այսօր հետաձգվեցին:

Քաղաքացիների ներկայացուցիչ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի իրավաբան Տաթեւիկ Սիրադեղյանը հակընդդեմ հայց է ներկայացրել` պահանջելով ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանների գործողությունները, իսկ դատարանն այդ հայցի վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել: Դատական նիստի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031