Ի՞նչն էր «Հաց բերողի» մահվան պատճառը. hraparak.am

Ի՞նչն էր «Հաց բերողի» մահվան պատճառը. hraparak.am

«Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում մահացել է «Սասնա ծռեր»-ին հաց հասցրած Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերողը»: «Արմենիա» ԲԿ-ի փոխտնօրեն Արսեն Գրիգորյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ սուր սիրտ-անոթային անբավարարության պատճառով է մահը վրա հասել. «Երեկ գիշերն են իրեն վիրահատել, քսան րոպե առաջ է մահացել: Վիրահատությունը նորմալ էր անցել, բայց պատճառը, որը բերել էր անհետաձգելի վիրահատության, արդեն բարձիթողի վիճակ էր այնտեղ՝ բարդություններով լի:

Մահը բանտի հետ կապ չունի, ինքը մեր մոտից ինքնակամ լքել էր հիվանդանոցը, ուշ էր դիմել հիվանդանոց»: Արսեն Գրիգորյանը չբացառեց, որ եթե Արթուր Սարգսյանը չլքեր հիվանդանոցը, չէր մահանա, բայց դա միանշանակ չէ:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Vahan Asrabian says:

    Սպաննեցին հայութեան Խիղճը դարձած “Հաց Բերողին”:
    Կը ցաւակցիմ իր հարազատներուն և բոլոր զինք բարձր գնահատողներուն:

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք