Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոր օրինագծով Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատժիչ գործողություններն ընդլայնվել են». Աշոտ Մելիքյան

Նոյեմբեր 21,2017 18:12

Այն փաստը, որ կառավարությունը պատրաստվում է ՀՀ ԱԺ ներկայացնել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի և հարակից օրենսդրության մեջ լրացումներ կատարելու օրինագծերի փաթեթ, մտահոգում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանին:

Պարոն Մելիքյանը մտավախություն ունի, որ այպիսով իշխանությունը որևէ բարեփոխում չի ցանկանում անել:

«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մելիքյանը հավաստիացրեց, որ նախագիծը խորհրդարան է ուղարկվում առանց քաղաքացիական հասարակության կառույցներին քննարկումներում և այդ գործընթացում ներառելու:

Պարոն Մելիքյանն այս առիթով նշեց. «Իշխանությունը հերթական անգամ խորհրդարան է ուղարկում կարևոր օրենքի նախագիծ առանց քաղաքացիական հասարակության կառույցներին այդ գործընթացում ներգրավելու և նրանց հետ որևէ քննարկում անցկացնելու: Այդ օրինագիծը մեկտեղում է այն բոլոր փոփոխություններն ու լրացումները, որոնք կատարվել են վերջին 7 տարիների ընթացքում»։

Ըստ պարոն Մելիքյանի՝ օրինագիծը ստեղծված է վերահսկողական գործառույթ իրականացնելու համար, մինչդեռ խնդիրները, որոնք դաշտում գոյություն ունեն, նոր օրինագծում իրենց լուծումները չեն գտել. «Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի պատժիչ գործողություններն ընդլայնվել են, և այն ավելի շատ դարձել է վերահսկող, քան կարգավորող մարմին։ Օրինագծում հենց օգտագործվում է վերահսկում բառը»:

Աշոտ Մելիքյանը հայտարարեց, որ իշխանությունների այս գործելաոճը հակասում է Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված քաղաքական որոշումների կայացման մեջ քաղաքացիական մասնակցության վերաբերյալ ուղեցույցին։

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ՝ հեռարձակման ոլորտը մեզանում բավականին վերահսկելի է իշխանությունների, քաղաքական այլ ուժերի կողմից. «Հանրային հեռուստաընկերությունը, պետականից վերածվելով հանրայինի, այնուամենայնիվ չդարձավ հանրային. մնացել է իշխանության խոսափողը»:

Աշոտ Մելիքյանը փաստեց՝ միջազգային կազմակերպությունների գնահատմամբ՝ հայկական հեռուստատեսությունն ամենաանազատն է՝ ի տարբերություն այլ ԶԼՄ-ների: Նա արձանագրեց, որ այլ համացանցի ազատության առումով Հայաստանը նույնպես հետընթաց է ապրել. անցած տարի մենք համարվում էինք ազատ, այս տարի արդեն կիսաազատ երկրների շարքում ենք համացանցի առումով»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930