Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է հայ փախստականին վճարել 35 հազար եվրո

Դեկտեմբեր 12,2017 17:47

Դեկտեմբերի 12-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի Մեծ պալատը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ երկու դատավճիռ է հրապարակել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման բացակայության պայմաններում դատարանը որոշեց հայցվորներին արդար փոխհատուցում տրամադրել գումարի տեսքով:

«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը Ադրբեջանի կառավարությանը պարտավորեցրեց հայցվորին վճարել 5000 եվրո՝ որպես նյութական ու ոչ նյութական վնասների փոխհատուցում, և 30.000 եվրո՝ դատական ծախսերի համար: Հայ փախստականի գործում նշված է, որ վերջինս 1992 թվականին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, հարկադրված լքել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի իր տունը: Այդ ժամանակից ի վեր նա չի կարողանում վերադառնալ իր գյուղ և տնօրինել ունեցվածքը:

«Չիրագովը և մյուսները ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրեց վճարել 5000-ական եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում յուրաքանչյուր հայցվորին և ընդհանուր 28,642.87 ֆունտ ստերլինգ՝ դատական ծախսերի համար: Դատական գործն առնչվում էր ադրբեջանցի 6 փախստականի, ովքեր ի վիճակ չեն վերադառնալու Լաչինում գտնվող իրենց տները և վերականգնել ունեցվածքը, որտեղից հեռացել են 1992 թվականին ղարաբաղյան հակամարտության պատճառով:

Դատարանը ընդգծել է, որ երկու պետությունները պետք է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ լուծում գտնեն:

 

Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031