Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն մեկ մտահոգություն ունեմ Արմեն Սարգսյանի հետ կապված». Արթուր Բաղդասարյան (Տեսանյութ)

Փետրվար 24,2018 16:40

«Արմեն Սարգսյանը մեզ դիմել է, բայց երկուսիս էլ հարմար չի եղել: Մոտակա երկու օրերին պետք է հանդիպենք»,-ՕԵԿ համագումարի ավարտին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու ՀՀԿ նախագաի թեկնածու Արմեն Սարգսյանը չի հանդիպել ՕԵԿ-ի հետ, ասաց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Ապա նա գնահատական տվեց Արմեն Սարգսյանին՝ նշելով, որ նա իր համար լավ եւ կիրթ մարդ է. «Բայց մեկ մտահոգություն ունեմ: Արմեն Սարգսյանը վերջին 10-15 տարիներին Հայաստանի ներքին անցուդարձին ծանոթ չէ, նա  չի ապրել այստեղ՝ հայ ժողովրդի  հոգսով, ցավով…լոնդոնյան կյանքը տարբերվում է հայաստանյան իրականությունից»:

Արթուր Բաղդասարյանը հավելեց, որ միայն դա է իր մտահոգությունը, իսկ Արմեն Սարգսյանին հաջողություն է ցանկանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728