Լրահոս
Օրվա լրահոսը

«2-3 տարի առաջ դժվար էր կանխատեսել, որ ինձ կառաջարկեն վարչապետ դառնալ». Սերժ Սարգսյան. shantnews.am

Ապրիլ 19,2018 23:15

Արդյոք հասարակական բողոքի պատճառն այն չէ, որ մարդիկ կարծում են, թե Սահմանադրությունը փոխվել է, որպեսզի Սերժ Սարգսյանը փաստացի շարունակի ղեկավարել երկիրը։ «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արամ Աբրահամյանն այսպիսի հարց է ուղղել վարչապետին։

«Ես բազմաթիվ անգամ բացատրել եմ, որ որևէ անձնական նկատառում չկար սահմանադրական բարեփոխումները նախաձեռնելիս։ Եթե այդպիսի բան լիներ, միջազգային կառույցներն էլ շատ դժկամությամբ կվերաբերվեին այդ փոփոխություններին։ Բայց դուք տեսաք, բոլորը ականատես եղան, թե բոլոր կառույցները՝ Վենետիկի հանձնաժողովից սկսած Եվրոպայի խորհրդով դուրս եկած, որքան դրականորեն վերաբերվեցին այս փոփոխություններին»,– նշել է վարչապետ Սարգսյանը։

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ այս փոփոխությունները եղել են Հայաստանի զարգացմանը համընթաց։ Պետության կազմավորման սկզբնական շրջանում անհրաժեշտ էր նախագահական համակարգ՝ մարդիկ ավելի շատ վախենում էին քաոսից, քան նախագահին տրված լիազորություններից։ Ժամանակ անց եղան այլ փոփոխություններ, որոնք նույնպես չհավասարակշռեցին իշխանության թևերը։ Իսկ արդեն այս փոփոխություններով իշխանության թևերը լիարժեք բաժանվեցին, և նախագահին վերապահվեց Սահմանադրության պահապանի դերը։

«Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, և այդ քաղաքական ուժը ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ, և, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»,– նշել է վարչապետը։

Սարգսյանի խոսքերով՝ 1990-ականներից բոլոր քաղաքական ուժերը դա էին պահանջում, որ երկիրն անցնի խորհրդարանական կառավարման մոդելի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30