Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյան․ Պետական կառույցը պետք է ամուր մնա. «Ազատություն». (Տեսանյութ)

Ապրիլ 26,2018 21:55

«Ազատությանը» բացառիկ հարցազրույց է տվել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Հրայր Թամրազյան․ – Ինչպե՞ս եք պատկերացնում այս հարցի լուծումը:

Արմեն Սարգսյան․ – Հարցի լուծումը պետք է լինի միայն Սահմանադրության սահմաններում: Ես կարծում եմ, ճիշտ ընթացքով էլ հիմա ընթանում է: Անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ կան, քննարկում է պետք է ի վերջո տեղափոխվի Ազգային ժողով: Ազգային ժողովում պետք է լինեն քննարկումներ, քվեարկություն: Դրանից հետո դա պետք է լինի այն որոշումը, որ Ազգային ժողովը ընդունում է: Եվ դա հանգուցալուծումը պետք է լինի:

Հրայր Թամրազյան․ – Ներկայացվում է վարչապետի թեկնածու․․․

Արմեն Սարգսյան․ – Եկեք մանրամասների մեջ չմտնենք, որովհետև ցանկացած քաղաքացի այսօր Երևանում շատ լավ գիտի: Ես մեկ ուրիշ հարցի շուրջ ուզում էի Ձեր հետ խոսել: Իհարկե, ինչպես Դուք ասացիք, ամբողջ ազգը, ազգ ասելով, հասկանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նաև՝ Արցախի և սփյուռքի: Բոլորը հետաքրքրված են, հետևում են: Իրոք, մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ ենք, այնպես որ, կարծիքներ մարդիկ արտահայտում են Լոս Անջելեսից սկսած մինչև Վլադիվոստոկ: Սակայն մի բան չպետք է մոռանանք: Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա: Հայաստանի նման երկիրը իրեն չի կարող թույլ տալ՝ շրջապատված լինելով այն խնդիրներով, որի մասին մենք շատ լավ գիտենք, Արցախը շրջապատված լինելով անցանկալի հետևանքներով, պատերազմական գործողություններով․․․ Նաև ներքին կառույցը: Մենք չենք կարող թույլ տալ, որ, ասենք, ոստիկանությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ անվտանգությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ համալսարանը որպես կառույց փլուզվի, որովհետև ուսանողը դրսում է: Ի վերջո ուսանողը պետք է գիտակցի, որ մի քանի օրից վերադառնալու է իր հիմնական աշխատանքին:

Հրայր Թամրազյան․ – Պարոն նախագահ, վերջում ուղղակի ուզում էի ասել, որ Դուք լավատես եք: Ինչպես քիչ առաջ արտահայտվեցիք՝ լավ կլինի, ամեն ինչ լավ կավարտվի: Կարո՞ղ ենք ասել, որ մենք շուտով կունենանք ժողովրդավարական երկիր Հայաստանում:

Արմեն Սարգսյան․ – Նոր Հայաստանը ավելի ժողովրդավար երկիր է, քան սրանից մի քանի ամիս առաջ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30