Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը խոշոր ներդրում է անելու Գյումրիում

Մայիս 28,2018 20:25

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Aravot.am-ին տված հարցազրույցում  խոսելով կատարվելիք ներդրումներից, տեղեկացրեց, որ Գյումրու կենտրոնական հատվածում՝ Շառլ Ազնավուրի հրապարակի մոտակայքում գտնվող «Բարեկամության» այգին վերջնականապես ազատելու են տնակներից ու ներդրումներ կատարելու նպատակով հանձնելու են Ռուբեն Վարդանյանին պատկանող կազմակերպությանը։

«Արդեն իսկ խոսում ենք, որպեսզի 22 բնակիչների հետ ազատենք տարածքը և տանք համապատասխան կազմակերպությանը։ Իդեալական այգի կլինի, միայն ատրակցիոները, որ բերելու են, մոտ 4 միլիոն դոլարի արժողություն ունի։

«Բարեկամության» այգին ընդհանուր կտանք իրենց, եթե չեմ սխալվում մոտ 27 հեկտար տարածք, այնտեղ կան որոշ տարածքներ, որ իրենք ուզում են գնել։ Այսպիսի լավ ծրագիր է լինելու մեր քաղաքի համար։

Գիտեք, որ «Բարեկամության» այգու դիմաց գտնվող «Շիրակ» հյուրանոցի տարածքը ևս կառուցվում է մասնավորի կողմից։ Սա ևա շատ կարևոր է, որպեսզի կարողանանք Շառլի հրապարակի այդ հատվածը վերականգնենք։

Սայաթ-Նովայով, Հայուհու հրապարակով հասնելու ենք մինչև Վազգեն Սարգսյան, Մովսես Խորենացի փողոցներ։ Այս տարի արդեն ծրագրի մեջ կա, և մենք շուտով կհայտարարենք, թե երբ ենք սկսելու շինարարական աշխատանքները»,-ասաց Գյումրու քաղաքապետը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031