Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարեփոխումներին» մշակեցին

Դեկտեմբեր 28,1995 11:02

Եվ նրանք  ընկրկեցին

Ամանորի նախօրեին հանրապետության նախագահի  հրամանագրով եւ կառավարության առաջարկով գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը, որի առանցքը դարձավ «ՀՀ պետական ձեռնարկությունների ու անավարտ շինարարության օբյեկտների սետականաշնորհման եւ ապապետականացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ  կատարելու օրենքի նախագիծը։ Նախագծի ներկայացումից անմիջապես հետո խորհրդարանը ծառս եղավ, եւ պատճառը մեկն էր՝ կուտակված դժգոհությունը սեփականաշնորհման գործընթացից։ Պատգամավորները քննադատության

նշավակ դարձրեցին կառավարությանը՝ սեփականաշնորհումը համարելով տապալված։ Ընդսմին ե՛ւ բողոքող, ե՛ւ բողոքի հասցեատեր կողմերը վկայակոչում էին Սահմանադրությունը։ Պատգամավորների համոզմամբ, կառավարությունը, ի հակակշիռ սահմանադրական դրույթների, իրեն համարում է հանրապետությունում միակ սեփականատերն ու ունեցվածքի տնօրինողը։ Որպես հետաքրքիր բացառություն՝ կառավարության նախագծին զուգահեռ՝ ՀՀ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերով

հանձնաժողովի անդամ Վարդան Խաչատրյանը (ՔԴՄ) ներկայացրել էր այլընտրանքային տարբերակ։ Այս քննարկումների ընթացքում ուրվագծվեց «Հանրապետություն» միավորման կուռ կազմում ճեղքվածքների գոյությունը։ Աշոտ Նավասարդյանը փաստեց, որ Հանրապետական կուսակցությունը դեմ է

քվեարկելու այս նախագծին, ինչպես տարածքային կառավարման անցումային դրույթների ժամանակ. նախադեպն առկա է։ Դասական ընդդիմությունը՝ հանձինս Արշակ Սադոյանի եւ Սեյրան Ավագյանի, փաստեց, որ կառավարությունը այս նախագծով ուզում է վերջնականապես ազատագրվել հակակշիռ կառույցներից, այսինքն՝ ՀՀ սեփականաշնորհման եւ ապապետականացման պետական հանձնաժողովից՝ վերածելով այն սեփականաշնորհման եւ ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի։ Հակադրվող

այս ձայները, թերեւս, կարող էին վճռորոշ չլինել, եթե նրանց չմիանար «Բարեփոխումներ» խումբը։

Ի պատասխան ելույթ ունենալով՝ վերաձեւվող սեփականաշնորհման եւ ապապետականացման պետհանձնաժողովի նախագահ Բորիս Քոչարյանը պաշտպան կանգնեց կառավարությանը. սեփականաշնորհումը Հայաստանում բնավ տապալված չէ այլ, ընդհակառակը, իրականացվել է մեր հնարավորությունների վերին սահմանով («վերին սահման» հասկացությունը ամեն ոք ըմբռնում է յուրովսանն): Հայաստանում առ այսօր սեփականաշնորհվել է 350 ձեռնարկություն եւ բողոքելու հիմք՝ ընդհանրապես չկա, բոլոր բողոքները թյուրիմացության արդյունք են։ Բորիս Քոչարյանի կարծիքով, իր հանձնաժողովին պաշտպանելու հարկ չկա, եւ այն տրամաբանորեն պետք է վերածվի կառավարության լիազոր մարմնի։ Արդարադատության նախարար Վահե Ստեփանյանը օրենսդրական հիմնավորում տվեց նախագծին. «Կառավարությունն իրականացնում է Սահմանադրությամբ եւ օրենքներով իրեն վերապահված լիազորությունները… Օրենքով կառավարության իրավունքն է՝ տիրապետել, տնօրինել, օգտագործել»։ Նա կոչ արեց հետեւել իշխանությունների բաժանման սկզբունքին՝ ԱԺ-ն պետք է օրենքներ գրի, կառավարությունը «տնօրինի, տիրապետի, օգտագործի», իսկ դատական իշխանությունը կարիք եղած դեպքում դատի։

«Հանրապետություն» խմբակցությունը նիստ գումարեց, որի արդյունքները հրապարակելով՝ Տեր Հուսիկ Լազարյանը շեշտեց՝ պետք է անկեղծ լինել, սեփականաշնորհման ընթացքում ոչ ոք չի կարող ճերմակ ձեռնոցներով մնալ, հակառակ դեպքում՝ անհրաժեշտ կլինի հարյուրամյակներով ձգձգել սեփականաշնորհումը։ 2 դեմ եւ 4 ձեռնպահ ձայներով «Հանրապետություն»-ը սատար է կառավարությանը։ Տեր Հուսիկը նշեց, որ նախագահի եւ ԱԺ-ի միասնական ջանքերով ստեղծվող ցանկացած մարմին պետք է ամրագրված լինի Սահմանադրության տեքստում, այլընտրանքները բացառվում են։ Այնուհանդերձ, քվեարկության դրվեցին երկու նախագծերը, եւ կառավարության տարբերակը հավաքեց ընդամենը 76 ձայն (անհրաժեշտ էր 85), Վ. Խաչատրյանի այլընտրանքը՝ 9 կողմ։ Կառավարական «տապալումից» հետո Էդվարդ Եգորյանը ամեն ինչում մեղավոր համարեց «Բարեփոխումներ» խմբին, նշելով, որ շնորհիվ նրանց՝ սեփականաշնորհումը կասեցված է։ Թելման Տեր-Պետրոսյանը շնորհակալություն հայտնեց Եգորյանին նման «ճիշտ» գնահատականի համար. «Բարեփոխումներ» խմբակցությունը կանխեց սեփականաշնորհման այս խայտառակ մեթոդիկան»։ Պրն Եգորյանն իր անունից կառավարությանն առաջարկեց բարձրացնել իր վստահության հարցը։ Վարչապետը ժամանակ խնդրեց խորհրդակցելու համար։

Խորհրդակցության ընթացքը չափազանց հագեցած էր. «Բարեփոխումներ» խմբի բոլոր ներկայացուցիչներն արժանացան անհատական եւ խմբային զրույց-համոզումների։ Հ. Բագրատյանը հրապարակավ վկայեց, որ Քրիստոսի պարագայում անգամ անհնար է արդար սեփականաշնորհում կատարել։ Սեփականաշնորհումը կատարվում է փողով, իսկ փողն արդեն անարդար է բաշխված։ Այսօր չընդունելով կառավարության սեփականաշնորհման քաղաքականությունը՝ խորհրդարանն անհնարին է դարձնում իրենց աշխատանքը։ Վստահության հարցը հավակնությունների ծնունդ չէ, այլ սկզբունքային դիրքորոշման։ Նա համաձայնեց Խ. Հարությունյանի եւ Դ. Հարությունյանի առաջարկություններին հաշվետվություններով հանդես գալու ծրագրի գործադրմանը նախորդող ԱԺ նստաշրջաններում, վարչապետի փոխաբերական արտահայտությամբ. «Յուղով կաշան (շիլա) չես փչացնի»։ Վ. Խաչատրյանը հանեց իր այլընտրանքային ծրագիրը՝ խուսափելով ավելորդ բացատրությունների»։ «Բարեփոխումներն» իր հերթական ընդմիջումից վերադարձավ այդքան փափագելի հաշտվողականությամբ. 110 կողմ, 11 դեմ, 5 ձեռնպահ ձայներով կառավարությունը դարձավ իրոք միակ տնօրինողն ու տիրապետողը։

 

Նարինե ԴԻԼԲԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1995
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031