Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 10,2000 00:00

կԼԽԿԹյլ ԽԿՀԿխՆ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը թղթախաղի մեծ սիրահարի համբավ ունի։ Սակայն նրա հետաքրքրությունների ոչ այնքան լայն շրջանակը քննարկելու նպատակ չէինք ունենա, եթե հավաստի մի աղբյուրից չտեղեկանայինք, որ Գավառի մի քանի բնակիչների հետ թղթախաղի բռնվելուց առաջ պրն Աբրահամյանն իր կողմից առաջարկել է պարտվելու դեպքում «հակառակորդին» հանձնել Արտաշատի գինու գործարանը։ Հովիկ Աբրահամյանի բախտը թեեւ թղթախաղում չի բերել եւ գինու գործարանն այժմ աշխատեցնում է նրա թղթախաղի կոնկուրենտ կողմը, սակայն միանշանակ բերել է խաղող մթերող գյուղացիների բախտը։ Եթե առաջ խաղողի մթերման գործը ձգձգվում էր, մինչեւ հանձնումը շիրայի գետեր էին հոսում, այժմ վիճակն ավելի է թեթեւացել։ Հայտնի չէ՝ գինու գործարանից առաջ թե հետո, սակայն պրն Աբրահամյանը թղթախաղում հերթական անգամ պարտվելուց հետո ստիպված է եղել, խոստմանը համաձայն, հաղթողներին հանձնել Արտաշատի շուկան։ Սրանից համամարդկային եզրակացություն անելու ցանկություն չունենք. պարզապես լավ է (կամ ո՞վ գիտի, գուցե հակառակը), որ Արարատի մարզպետ Հովիկ Աբրահամյանը գլուխը տաք վիճակում չի խոստացել թղթախաղում պարտվելու դեպքում մյուս կողմին հանձնել ողջ մարզը։ Լ. Ա. ՓՈՍ ՓՈՐՈՂԸ՝ ՓՈՍԻ ՄԵՋ Այն, որ Հայաստանը փոսի մեջ է, ոչ ոք չի կասկածում։ Սակայն «Ե՞րբ է հայտնվել Հայաստանը փոսում» հարցին մեր կուսակցությունները տարբեր տարեթվեր են հիշատակում։ Ըստ Ավետիք Իշխանյանի՝ պատկերն այսպիսին է. ՀՅԴ-ի կարծիքով, Հայաստանը փոսի մեջ է հայտնվել 1920թ., ՀԿԿ-ի կարծիքով՝ 1990 թվին, ըստ ԱԺՄ-ի՝ 1991-ին, «Ազգային առաջադիմության» կարծիքով՝ 1993-ին, ըստ «Ժողովրդավարական հայրենիքի»՝ 1995-ին, ՀՀՇ-ի կարծիքով՝ Հայաստանը փոսն ընկավ 1998 թվին։ Իսկ ՀԺԿ-ի տեսակետի մասին պրն Իշխանյանը լռեց՝ այդ կուսակցությունը դեռ չի կողմնորոշվել։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել