Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Հովհաննիսյանը 5-րդ ալիքին 300 հազար դրամը տվել է, բայց ներողություն չի խնդրում, ո՞նց պարտադրել. Աննա Վարդապետյանի արձագանքը

Մայիս 03,2024 18:40

Այսօր ԱԺ-ում դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդման ներկայացման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրեց՝ Արմեն Աշոտյանին առնչվող քրեական գործի հետ կապված գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ այսպիսի ձեւակերպում էր, թե՝ հայց է ներկայացվել պետությանը պատճառած վնասի համար՝ մոտ 900 մլն-ի դրամի չափով, հետո պնդում կար,որ այն վերականգնվել է, բայց կարծես այդ պնդումը իրականությանը չի համապատասխանում: Ոչ միայն Արմեն Աշոտյանը չի ընդունում իր մեղքը, այլեւ ոչ նման պահանջ է եղել, ոչ էլ վերականգնում, խնդրում ենք պարզաբանել»:

Աննա Վարդապետյանն ընդունեց, որ վրիպակ են թույլ տվել. «Վրիպակ է թույլ տրված աններելի, անթույլատրելի, այս մասով ճիշտ եք»:

Գեղամ Նազարյանը նաեւ հարցրեց՝ 2020-ի հոկտեմբերին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը գրառում է արել ֆեյսբուքում՝ «5-րդ ալիքին» արատավորող, որը դատարանը հաստատել է, ուղիղ 1 տարի առաջ Վճռաբեկ դատարանը  պահանջել է ներողություն խնդրել, տեքստն էլ տվել են, որ հեշտ լինի: Մինչեւ հիմա նա հրաժարվում է ներողություն խնդրել: Ճիշտ է, 300 հազարը վերականգնվել է ԴԱՀԿ-ի միջոցով, բայց ներողություն չի խնդրում, հիմա ի՞նչ մտածենք այն պատգամավորի մասին, որը արհամարհական վերաբերմունք ունի դատարանի վճռի հետ կապված: Դատախազությունը ի՞նչ միջոցներ է ձեռնարկում՝ Արթուր Հովհաննիսյանին հուշելու, որ ի վերջո ներողություն պետք է խնդրի:

Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ դատախազությունը կարծիք չի հայտնում, իրավական գործընթաց է իրականացնում, եթե ԴԱՀԿ-ն դիմում է ու ասում, որ դատական ակտի չկատարման վերաբերյալ խնդիր է տեսնում ու վարույթի հարց է բարձրացնում, բայց եթե հիշողությունս չի դավաճանում, նման դիմում չունենք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031