Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբեր 10,2000 00:00

ՀՐԱՇԱԼԻ ՅՈԹՆՅԱԿԸ Երեկ մինչ ԱԺ նիստերի սկսվելը խորհրդարանական յոթ կուսակցությունների ներկայացուցիչները՝ այսպես կոչված «6+1» ֆորմատով հանդիպումներ ունեցան նախ վարչապետի, հետո նախագահ Քոչարյանի հետ։ Եւ դեռ հանդիպումների մշտական մասնակիցներից մեկը՝ ՍԻՄ172ի նախագահ Հրանտ Խաչատրյանը հրապարակավ ազդարարում է, թե փորձում են ապահովագրվել այն տարբերակից, որ վերադասավորումների հետեւանքով խորհրդարանը չդառնա գործադիր իշխանության կցորդը, «ինչպես եղել է տարիներ շարունակ»։ Իսկ կցորդն էլ ինչպե՞ս է լինում, եթե օրենսդիր իշխանության ղեկավարներին եւ խորհրդարանական մեծամասնությանը վերաբերող բոլոր հարցերն այժմ վճռվում են վարչապետի եւ նախագահի առանձնասենյակներում։ Սակայն ԱԺ ղեկավարության փոփոխություններ թերեւս այս եռօրյայում չարժե ակնկալել։ Նախ, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն այսօր մեկնում է Բիշքեկ եւ գործում է նախկին տրամաբանությունը՝ «այս օրհասական պահին, երբ նախագահը հանրապետությունում չէ, չարժե…»։ Եվ ընդհանրապես, պատգամավորները սպասում են՝ մի մասը հոկտեմբերի 27172ի տարելիցից հետո է նպատակահարմար գտնում փոփոխությունները, մյուս մասը՝ ՍԴ վճռից հետո։ Սակայն ՀԺԿ քաղխորհուրդը կիրակի արդեն իսկ քննարկել է, թե ՍԴ172ի՝ ոչ հօգուտ Արմեն Խաչատրյանի որոշման դեպքում ո՞ւմ են առաջադրելու եւ կանգ է առել Աշոտ Գալոյանի թեկնածության վրա։ Արծարծվել է նաեւ Ռոբերտ Ենգոյանի թեկնածությունը։ Թերեւս, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ այս առումով, եւ այդ պատճառով «Միասնություն» խմբակցության քարտուղար, ՀԺԿ172ական պատգամավոր Վարդան Մկրտչյանն այդ երկու թեկնածուների վերաբերյալ մեր հարցադրմանը պատասխանեց. «Այս հարցում ՀԺԿ172ի մոտեցումը սկզբունքային է՝ ՀԺԿ172ի բոլոր անդամներն էլ իրենց կեցվածքով եւ պատրաստակամությամբ կարող են լինել ԱԺ նախագահ, բայց կոնկրետ թեկնածու առայժմ չի ընտրվել, քանի որ այսօր, քանի դեռ ՍԴ172ն որոշում չի կայացրել, դեռեւս այդ խնդիրը չունենք»։ Այսուհանդերձ, խորհրդարանական այլ կազմավորումների ներկայացուցիչները սկսել են երկմտել, որ եթե ԱԺ նախագահի պաշտոնը թողնվելու է ՀԺԿ172ին՝ նախընտրելի է, որ Արմեն Խաչատրյանը մնա, քան թե այդ աթոռին հայտնվի քաղաքական եւ խորհրդարանական փորձառությունից գրեթե զուրկ, անհայտնի Աշոտ Գալոյանը։ Միջկուսակցական քննարկումների առարկա էր դարձել նաեւ ստատուս172քվոյի նման փոփոխությունը՝ ԱԺ նախագահ ՀՀԿ172ից, «Միասնություն» խմբակցության ղեկավար՝ ՀԺԿ172ից։ Ըստ ամենայնի, այս տարբերակն արդեն մի կողմ է նետված։ «Համենայն դեպս ՀԺԿ172ն միշտ պնդել է, որ ստատուս172քվոն փոխելու իրավունք ոչ ոք չպիտի ունենա»,172 ասաց պրն Մկրտչյանը։ Նրան հիշեցրինք, թե ՀԺԿ172ականները անցած քննարկումներում հորդորում էին չընդունել Արմեն Խաչատրյանի հրաժարականը, խոստանալով, թե երկու շաբաթ անց հենց իրենք կնախաձեռնեն նրա հեռացումը։ «Երկու շաբաթն արդեն լրացել է, ո՞ւր է ձեր նախաձեռնությունը» մեր հարցին Վարդան Մկրտչյանը պատասխանեց. «Դա ասում էին անհատ պատգամավորները։ Ո՛չ ՀԺԿ172ի, ո՛չ էլ «Միասնության» կողմից նման հայտարարություն չի արվել»։ Ի դեպ, երեկ Արմեն Խաչատրյանն այդպես էլ չերեւաց ԱԺ172ում (պաշտոնական պատճառաբանությունը վատառողջությունն էր)։ Նիստերը վարում էին փոխնախագահները եւ բոյկոտային տրամադրությունների հետքն անգամ չկար։ Քվորումը ռեկորդային էր՝ գրանցվել էր 121 պատգամավոր առկա 127172ից։ Անձնավորված խնդիրներից անցնենք առավել ընդհանրական հարցին՝ խորհրդարանական մեծամասնության ձեւավորմանը։ Եթե հաջողի իրականացնել այն, ինչի մասին երեկ վարչապետի եւ նախագահի հետ զրուցել էր «6+1»172ը, ապա ԱԺ172ում «Իրավունք եւ միաբանության», ՀԿԿ172ի եւ անկախ պատգամավորներից բացի (ընդհանուրը 20 էլ չեն կազմի)՝ մնացածը կլինեն մեծամասնության մեջ։ «Եթե յոթնյակի համագործակցության ֆորմատը կայանա՝ իսկապես մեծ ներդրում կլինի մեր երկրում քաղաքական գործընթացների զարգացման եւ իրավիճակի կարգավորման մեջ։ ԱԺ172ում էլ կլինի այնպիսի մեծամասնություն, որը կարեւոր է կառավարության բնականոն գործունեության եւ ընդհանրապես՝ քաղաքական նորմալ դաշտի ձեւավորման, սոցիալական խնդիրների լուծման առումով»,172 ասաց ՀՀԿ խորհրդի անդամ, պատգամավոր Գագիկ Մինասյանը։ Հրաշալի յոթնյակը, ըստ այդմ, պիտի ձեւավորվի այսպես՝ ՀԺԿ172ն միանալու է իր քարտուղար Արմեն Խաչատրյանին իշխանության զավթման մեջ մեղադրած 6 կուսակցություններին։ Թե ինչպես կարող են բավարարվել յոթնյակին մաս կազմող բոլոր կուսակցությունների ախորժակները՝ հայտնի չէ առայժմ։ Համենայն դեպս ակնհայտ է, որ ԱԺ փոխխոսնակի աթոռը «Օրինաց երկրին» այլեւս բաժին չի հասնի։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Արմեն Խաչատրյանի հրաժարականի քննարկման ժամանակ թույլ տրված բազմաթիվ ընթացակարգային եւ կանոնակարգային խախտումներին հարկ է հավելել եւս մեկը՝ այդ հարցն օրակարգում ներառելու վերաբերյալ որոշում էլ չի կայացվել։ Եվ ընդհանրապես, ինչպես արտահայտվեց ոչ շարքային պատգամավորներից մեկը. «Եթե դիտարկեն այս առնչությամբ Արմեն Խաչատրյանի բազմաթիվ ձեւակերպումները՝ պարզ չի դառնա, թե նա մեզնից ինչ էր ուզում»…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել