Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

ԻՆՉՈ՞Վ Է ՈՐՈՇՎՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԿԵՆՍԱՄԱԿԱՐԴԱԿԸ Ոչ միայն հացիվ «Հայմամուլ» Լոռու բաժանմունքի տվյալներով՝ «Առավոտի» բաժանորդների թիվը ամբողջ մարզում 28 է, «Իրավունքինը»՝ 26, «Ազգինը»՝ 18, «Հայոց աշխարհինը»՝ 6, «Հայկական ժամանակինը»՝ 3, «Երկիրինը»՝ 2։ Առավել մեծ բաժանորդներ ունի «Հայաստանի Հանրապետություն» պաշտոնաթերթը՝ 67, սակայն վերջինս հատավաճառի հարցում զիջում է «Առավոտին»՝ 56։86 «հաշվով», «Հայկական ժամանակին»՝ 56։58։ «Հատավաճառ» ասելու ժամանակ պետք է նկատի ունենալ թերթերի ստացվող, եւ ոչ թե՝ իրացվող քանակը, իսկ ստացվող քանակը հիմնականում պայմանավորված է «Հայմամուլի» կողմից ներկայացվող պահանջարկով։ Մեծ տպաքանակի պատճառով մարզում առավել շատ տարածվում են «Իրավունքը»՝ 515 հատ, «Ոզնին»՝ 268, «02»172ը՝ 246։ «Եթերը» մի քանի անգամ գերազանցում է դրանց։ Նշենք, որ «Հայմամուլից» բացի, մարզում թերթերի մի զգալի քանակ էլ տարածվում է «Հայփոստ» ձեռնարկության բաժանմունքների եւ շրջիկ172վաճառողների միջոցով։ Նրանց «աուդիտորիան» երբեմն կայուն գնորդներ են՝ բաժանորդի կարգավիճակով։ Հետաքրքիր հանգամանք է այն, որ կայուն գնորդները (որոնց թվում նաեւ «Հայմամուլի» կրպակների հաճախորդները) այնուամենայնիվ «սիրտ չեն անում» թերթ բաժանորդագրվել։ Սա գալիս է նրանից, որ մարդիկ վստահ չեն ոչ միայն իրենց վաղվա օրվա հանդեպ, այլեւ՝ թերթերի։ Ոմանք էլ հետ են վարժվել փոստարկղերի հետ գործ ունենալուց, որը երբեմն տեխնիկապես էլ անհնար է, քանի որ շքամուտքերի մի մասում դրանք կամ չկան, կամ «ավերված» վիճակում են։ Վերջին 10 տարիներին ժողովրդի կենսամակարդակի նկարագիրը ստանալու համար այժմ ներկայացնենք թերթերի բաժանորդագրության պատկերը 1991 թվականին (քաղաքի բնակչության թիվը այն ժամանակ եղել է 170 հազար մարդ)։ Մոսկովյան «Արգումենտի ի ֆակտի» թերթը Վանաձորում ունեցել է 2757 բաժանորդ, «Տրուդը»՝ 1952, «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ 1045, «Իզվեստիան»՝ 803։ Բաժանորդներ են ունեցել նույնիսկ մոսկովյան ամսագրերը. «Օգոնյոկը»՝ 244, «Կրեստյանկան»՝ 718։ «Հայաստանի Հանրապետությունը» այդ ժամանակ ունեցել է 4000 բաժանորդ, «Հայաստանը»՝ 2549, եւ ցավալի երեւույթ է համարվել այն, որ «ընդամենը 698 երեխա է բաժանորդագրվել «Կանչ»։ Իսկ երբ «Հայաստանի Հանրապետությունը» 1992 թվականի համար բաժանորդագրվելու հայտ է ներկայացրել արդեն 1160 բաժանորդ, Վանաձորի «Վերածնունդ» թերթը, այդ թիվը փոքր համարելով, վերցրել ու զայրացած գրել է, թե «ոմանց ձեռնտու է, որ մարդիկ չիմանան նոր օրենքները, համընդհանուր անգիտություն տիրի, տեղի172անտեղի աշխատավոր մարդը պաշտոնավորների դռները թակի, չիմանա, թե ինքն ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունի»։ Նշենք, որ 199117292 թթ. Վանաձորի «Վերածնունդ» թերթը լույս է տեսել 12100 տպաքանակով, եւ նույնիսկ 5000 բաժանորդ է ունեցել, իսկ նրա իրավահաջորդ «Լոռու մարզ» թերթի տպաքանակը հավանաբար 500172ից ավելի չի լինի ներկայումս։ Թերթերի կայուն բաժանորդներ պետք է լինեն գրադարանները, որոնք կոչված են լուսավորելու հասարակությանը։ Սակայն ի՞նչ գրադարանների մասին կարող է խոսք լինել, երբ մարզկենտրոնի՝ հանրապետական ենթակայություն ունեցող գրադարանը 2 անուն թերթ է ստանում։ Այս պայմաններում ի՞նչ սպասելիքներ կարելի է ունենալ մարզի 105 գյուղական եւ 8 քաղաքային համայնքների գրադարաններից, որոնք վերջին տարիներին, լավագույն դեպքում, ծառայում են որպես ընտրական տեղամասեր, վատագույն դեպքում, դրանց ճակատագիրը կախված է համայնքապետերի՝ գիր ու գրականության նկատմամբ ունեցած մոտեցումներից։ Հնարավոր է, որ գյուղական որոշ համայնքներում գրադարանները վերածվել են ցախանոցների, մառանների կամ հավանոցների (մանավանդ, եթե ցուրտ ձմեռներին գրքերը վառած լինեն կամ պարզապես՝ թալանած)։ Կարծում ենք, որ գյուղապետերի աշխատանքը պետք է գնահատվի ոչ միայն նրանով, թե որքանո՞վ են նպաստել հարկերի ու տուրքերի հավաքագրմանը, այլեւ՝ թե ի՞նչ են արել ժողովրդի կենսամակարդակը եթե ոչ՝ բարձրացնելու, գոնե՝ չպակասեցնելու ուղղությամբ, իսկ դրա համար անհրաժեշտ է համայնքի բյուջեից որոշակի միջոցներ նախատեսել եւ հատկացնել գրադարանների համար մի քանի թերթեր գրվելուն, որպեսզի գյուղացին ողջ օրը ճակատագրին ու պետությանը հայհոյելու փոխարեն առնվազն մի քանի րոպեով վերանա առօրյա հոգսերից ու շփվի արտաքին աշխարհի կամ «մեծ քաղաքականության» հետ։ Չմոռանանք, որ մինչերկրաշարժյան տարիներին գյուղական գրադարաններն անգամ տասնյակից ավելի թերթեր ու ամսագրեր էին ստանում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել