Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00

ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ՇԵՖԸ Այսպես թե այնպես, յուրաքանչյուրս կյանքի ընթացքում ստիպված ենք լինում աշխատել առնվազն մի, իսկ վատագույն դեպքում՝ մի քանի տասնյակ «շեֆ»-երի հետ։ Ընդ որում՝ տարբեր տրամաչափի, մակարդակի, բարոյական հատկանիշների, սեռի, կողմնորոշման եւ կրթվածության։ Մեզանից ոմանց բախտը չի բերում եւ կյանքի որոշակի ժամանակահատվածում իրենք են շեֆ դառնում։ Ու եթե նախկինում իրենք էին գործընկերների հետ, ընդմիջման ժամանակ՝ սուրճի սեղանի շուրջ բամբասում շեֆին՝ «մսերն ուտում» կամ «կրծում ոսկորները», ապա այժմ «կրծած ոսկորի» կամ «ծամծմած մսի» դերում իրենք են հանդես գալիս։ Իհարկե, շատ հազվադեպ, բայց լինում են դեպքեր, երբ շեֆն ուղղակի գանձ է լինում իր աշխատակիցների համար՝ բոլոր առումներով դրական, սիրելի, մի խոսքով՝ «հոգի մարդ»՝ ՊցՔպվՖՍՈ։ Սակայն, ինչպես արդեն նշեցի, դա ուղղակի «օրենքը գեղեցիկ է բացառություններով» մտքի ապացույցների շարքից է։ Ու մենք, տառապելով մեր «ինքնահավան», «կռիս», «ժլատ», «ոՈովՌՍ», «լաչառ», «թարախ» եւ այլ որակների շեֆերի ձեռքին, շարունակում ենք սպասել մեր «կապույտ (ոչ «չՏսցոՏռ» իմաստով) երազների» շեֆին, հուսալով, որ նա, ինչպես մի հին երգում էր ասվում՝ «փՑՏո վպ տՌս, վպ ՍցՐՌս Ռ ՓՉպՑօ ՉրպչՊՈ ՊՈՐՌս»։ Բայց, ներողություն, այս երգը կարծեմ ուրիշ թեմայից էր՝ ամուսինների մասին։ Սակայն նույն պահանջները կարելի է առաջադրել նաեւ երազանքների շեֆին։ Եվ, այնուամենայնիվ, ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական, ավելի ճիշտ՝ երանելի շեֆը։ Այս հարցն ուղղելով իմ ծանոթներին, եւ, բնականաբար, ճանաչելով նրանցից ոմանց շեֆերին, պատասխանները լսելով, հասկացա՝ ինչպես շատ ու շատ այլ դեպքերում, մարդիկ երազում են այն, ինչ չունեն։ Վարդուհի- «Իսկական շեֆը պիտի լինի բարեկիրթ, իր աշխատակիցների հանդեպ ուշադիր եւ սիրալիր, աշխատակցուհիներին անպայման շնորհավորի մարտի 8-ի եւ ապրիլի 7-ի առթիվ։ Շատ կարեւոր է նաեւ հումորի զգացումը։ Երբեք չժպտացող, չկատակող, միշտ թթված դեմքով շրջող ղեկավարը ուղղակի պատուհաս է աշխատակիցների համար։ Նման ղեկավարի հետ աշխատելիս օրական 1 լիտր մածունը պարտադիր պայման է. դա թունավոր արտադրամաս է»։ Նելլի- «Ղեկավարը պետք է հարգանք ներշնչի իր ենթականերին։ Պետք է ե՛ւ պրոֆեսիոնալ, ե՛ւ մարդկային առումներով այնքան անթերի լինի, որ ենթակայի մտքով չանցնի՝ էս կիսագրագետ տխմարն ո՞վ է, որ ինձ շեֆություն է անում։ Նախընտրելի է, որ ղեկավարը ենթականերից ոչ միայն փորձառությամբ եւ գիտելիքներով բարձր լինի, այլեւ՝ տարիքով մեծ։ Թե չէ մի քիչ անհեթեթ է նայելը՝ ինչպես է 25-30 տարեկան երիտասարդին «պարոն Էսինչյան, թույլ կտա՞ք»-ով դիմում 60 տարեկան աշխատակիցը»։ Գրիգոր- «Ինչպիսին ուզում է լինի, միայն թե կին չլինի։ Կնոջն իշխանություն տալն ավելի մեծ հանցագործություն է, քան՝ կնոջը ծեծելը։ Իշխանություն ստանալուն պես կնոջ մեջ արթնանում է հրեշը, կամ ավելի ճիշտ՝ րՑպՐՉՈ-ն։ Իսկ եթե այդ կինը նաեւ չամուսնացած, տանը մնացած օրիորդ է՝ փա՜հ, քննարկելն ավելորդ է, անհրաժեշտ է ոտքերն առնել ու փախչել»։ Կարինե- «Ամենակարեւորը՝ մաքրասեր ու կոկիկ լինի։ Բերանից շան հոտ չգա, վրայից քրտինք չբուրի, եղունգները միշտ կտրած ու մաքուր լինեն, ականջներից կեղտը դուրս չթափվի (հազար ներողություն եմ խնդրում), վերնաշապիկի օձիքը սեւացած, կոշիկները՝ ցեխոտ չլինեն»։ Զարուհի- «Վա՜յ, պարզ չէ՞։ Իդեալական ղեկավարի ամենակարեւոր հատկանիշն առատաձեռնությունը պիտի լինի։ Զզվում եմ ժլատ, քծիպ ղեկավարներից։ Շեֆը պիտի հաճախ տոներ սարքի իր աշխատողների համար, առիթներին լավ նվերներ տա, պարգեւատրումներ անի»։ Սերգեյ- «Ջանիկս, ես ուղղակի թքած ունեմ շեֆի ե՛ւ մասնագիտական, ե՛ւ բարոյական արժանիքների վրա։ Ուզում է ամենավերջին տականքը լինի, ուզում է անգրագետների անգրագետը լինի, միայն թե՝ տված փողը փող լինի։ Թող ինձ ուզածիս պես վճարի, ինչ ուզում է՝ անի»։ Աննա- «Ես կուզեի, որ իմ ղեկավարը լիներ բանիմաց, գիտակ եւ խստապահանջ։ Այսինքն՝ շատ բան տար ինձ՝ փորձի եւ գիտելիքների առումով (ու նաեւ՝ լավ վճարեր) ու շատ աշխատանք էլ պահանջեր։ Դիստանցիա անպայման պետք է լինի ղեկավարի ու ենթակայի միջեւ, բայց դա պետք է ստեղծվի հարգանքի հիման վրա, ոչ թե՝ զոռով»։ Սուրեն- «Ղեկավարը պետք է շատ լավ ճանաչի իր բոլոր աշխատողներին, անկախ այն բանից՝ նրանք 2 հոգի են, 10, 20, թե՝ 500։ Պետք է իմանա բոլորին անուն-ազգանունով, իմանա՝ ընտանիք ունի՞, թե՞ տառապում է միայնակությունից, եւ վերաբերվի համապատասխանաբար, այսինքն՝ նաեւ մի քիչ հոգեբան պետք է լինի։ Հետո՝ շեֆը պիտի շատ լավ իմանա իր յուրաքանչյուր աշխատակցի ներուժը, հնարավորությունները եւ ճիշտ գնահատի նրանց»։ Ռուզան- «Հանդուրժողական եւ սկզբունքային՝ բոլոր հարցերում։ Եթե տղամարդ է՝ անպայմանորեն պիտի զգա կոլեկտիվ համայնքի բոլոր անդամների մարդկային, մասնագիտական որակները։ Կին շեֆեր չեմ պատկերացնում, նրանք դաժան են եւ ցուրտ, ինչպես ցուրտ են քրեական օրենսգրքի մահապատժի բոլոր հոդվածները՝ միասին վերցրած։ Գեղեցիկ կանանց միայն մի բացառություն է թույլ տրվում՝ լինել ՀՀ նախագահ։ Ինչքան կին շեֆ եմ ճանաչում՝ Կարիճի համաստեղությունից են, դժբախտաբար»։ Սաթիկ- «Հենա ունեմ՝ լավն ա»։ Նառա- «Լավը»։ Աշոտ- «Իմ նման՝ լավը»։ Լիլիթ- «Առանց կոմպլեքսների, շռայլ, մեծահոգի, արտակարգ խելքով օժտված, որ իր հրահանգներն ու դիտողությունները կատարելիս քեզ վատ չզգաս։ Հասարակության մեջ հեղինակություն ունենա, ինձ շատ սիրի ու գնահատի»։ Նառա- «Համակրելի, երիտասարդ տղամարդ, աշխատանքդ օբյեկտիվ գնահատող, քեզ վստահող ու հաճելի անակնկալներ անելու ընդունակ»։ Կարեն- «Պետք է միշտ եւ ամեն հարցում պատասխանատվություն զգա իր աշխատակիցների հանդեպ, լսելու ունակություն ունենա եւ այնպիսին լինի՝ որ ենթակաները սովորելու բան ունենան»։ Մարինե- «Ով ուզում է լինի, ինչպիսին ուզում է լինի։ Ով էշ լինի՝ մենք՝ փալան»։ Այսպիսով, իդեալական շեֆի հավաքական կերպարը մեր իրականության մեջ կարտացոլվի այսպես. մաքրասեր, խելացի, հասկացող, հոգեբան, պահանջկոտ, առատաձեռն, հումորով, լավ աշխատավարձ տվող, երիտասարդ եւ համակրելի տղամարդ։ Նման պահանջներ կարելի էր դնել նաեւ իդեալական ամուսնու, փեսացուի, ընկերոջ առջեւ։ Բայց պահանջներ դնելուց հետո մնում Է մի լավ «ա՜խ» քաշել ու հիշել հայտնի ասացվածքը. «Հազար երնեկ մի տեղ չի լինում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել