Լրահոս
Օրվա լրահոսը

Դեկտեմբեր 16,2000 00:00

Մի խավ էլ է պատրաստվում հեռանալ Հայաստանից Տոնավաճառներում առեւտուրը հիմնականում աշխուժանում է տարեմուտի շեմին, դպրոցների ավարտական քննությունների, հատկապես վերջին զանգի եւ ավարտական երեկոյի, ուսումնական տարվա նախապատրաստական շրջանում, երբեմն էլ կանանց նվիրված տոների նախօրյակներին։ Ամանորի առեւտրի շրջանն արդեն սկսվել է, ուստի որոշեցինք այցելել որոշ տոնավաճառներ՝ այս անգամ զրուցել ոչ թե գնորդների, այլ վաճառողների հետ։ Եթե «Այրարատ» եւ «Փեթակ» տոնավաճառներում նորմալ աշխատանքային պայմաններ են ստեղծված, ապա նույնը չի կարելի ասել «Սուրմալու» եւ Ֆիրդուսի տոնավաճառների մասին։ Մինասյան Սարգիս- Ամբողջ տարին կանգնում ենք, էս մի Նոր տարվա համար, էս էլ որ չլինի՝ կոպեկ չենք աշխատի։ Մնացած օրերին մի հացի փող ենք առնում, էլի։ Ջուլիկ (ազգանունը չցանկացավ ասել)- Աղջիկ ջան, նայիր ինչ է իմ վիճակը, ըսենց կի՞ն ա լինում։ Տղամարդուց բեթար ենք, ինչքան ծանր ապրանք կա, քարշ ենք տալիս։ Շաբաթը 2 անգամ գնում եմ Սադախլո, 100-200 կիլոյով ապրանք եմ քարշ տալիս-բերում։ Մինչեւ հասնում եմ Երեւան, փողը՝ փողն եմ բաժանում ամեն միլիցու ու հսկիչի, ապրանքը՝ ապրանք։ Հովհաննիսյան Հակոբ- Ես պոլիտեխնիկ ինստիտուտն եմ ավարտել, բայց դե, ինչ արած, արդեն 8 տարի է առեւտուր եմ անում։ Էս տարվա ընթացքում էլ անընդհատ ուզում էին «ՍՈրրՏՉօռ ՈտՈՐՈՑ»-ները փաթաթեին մեր վզին։ Մի կերպ էդ պրոբլեմից ազատվեցինք, մեկ էլ նոյեմբերին պարտադրեցին 75-100 հազար դրամ կանխավճար հավաքել։ Ուզած-չուզած հավաքեցինք էդ փողը, տվեցինք, հիմա էլ ասում են, թե դեկտեմբերի համար էլ պետք է կանխավճար հավաքենք, չգիտեմ, դեռ ձայն չեն հանում։ Հիմա լավ են սովորել, ինչ ասես անում են՝ ասում են՝ բյուջե ենք լցնում։ Ինչի բյուջեն մանր առեւտրից ստացված չնչին միջոցներո՞վ են լցնում։ Թող հիմնական շահույթ բերող ոլորտներից կանխավճար հավաքեն։ Էդ բենզինի, ալյուրի, սպիրտի, ծխախոտի բիզնեսից ինչի՞ կանխավճար չեն հավաքում՝ իրենցն է՝ դրա համա՞ր։ Օհանյան Կարեն- Տարին տարվա վրա վատանում ա վիճակը։ Նախ մարդ չի մնացել, որ առեւտուր անի։ Ով էլ մնացել է՝ ձեռին փող չունի։ Մենք էլ էս մի ամիսն ենք աշխատում, տեսնենք փող դուրս կգա, թե չէ՝ թողնենք գնանք էս երկրից։ Համբարձումյան Կարինե- Մարդիկ էն վիճակին են հասել, որ մենակ օրվա հացի խնդիր են լուծում։ Հա, որ նայում ես, յարմրկան լիքը ժողովուրդ է, բայց մեծ մասը գալիս-պտտվում, գները հարցնում, հեռանում է։ Ամբողջ տարվա ընթացքում մարդիկ մենակ նոր տարվա համար են չարազ առնում, էն էլ, եթե առաջ գոնե մի կիլո առնում էին, հիմա՝ 250 գրամ, 300 գրամ, կես կիլո։ Սիմոն քեռի- Ամբողջ տարվա հույսը էս մի նոր տարին է, էլի։ Առավոտվա 6-ից մինչեւ գիշերվա 10-ը կանգնում ենք, օրական հազիվ 30-40 հազարի առեւտուր ենք անում։ Էն էլ տո հարկայինին, տո միլիցեքին, տո տեղի փող բաժանում ենք՝ տակը բան չի մնում։ Ես էս տարիքիս (արտաքինից մոտ 60-65 տարեկան կլիներ) արդեն մտածում եմ էս ամիս էլ աշխատեմ, տեսնեմ ձեռս փող ընկնում է, գնամ էս երկրից, գոնե երեխեքիս պրծացնեմ։ Վերը նշված 4 տոնավաճառների բազմաթիվ վաճառողներ նույն միտքն էին պնդում՝ էս մի ամիսը աշխատենք, փող հավաքենք, գնանք էս երկրից։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել