Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ից առ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին»․ Դավիթ Խաժակյան

Մայիս 05,2024 22:49

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Թե «ինչո՞ւ պետք է քաղաքական շարժումը հոգևորականը առաջնորդի» հարցադրումը տրամաբանական է։ Նորմալ քաղաքական համակարգով երկրում այդ գործառույթը ընդդիմությանն է, բայց մեր քաղաքական ուժերը այնքան են իրար մաշեցրել և «փչացրել», որ առաջնորդական ռեսուրս չի մնացել, և Սրբազանն է մեկնարկել այս շարժումը։

Ես չգիտեմ, թե Հայաստանի առողջացման գործընթացը երբ և ինչ հանգամանքներում կսկսվի, բայց գիտեմ, որ եթե «սև ու սպիտակի» բաժանումը, անվերջ իրար ապականելու մոլուցքը չվերանա, մեր երկիրը կմնա անդադար ցնցումների տեղապտույտում։

2018-ից առ այսօր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» և նոր բաժանարար գծեր ստեղծել։ Օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը կարծում եմ առաջիկայում կհստակեցվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031