Լրահոս
Ճանաչողությունը և ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով․ Վարուժան Գեղամյան

Մայիս 05,2024 21:51 Share
Աջակցեք aravot.am-ին

Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը

Վերջին չորս տարիներին Թուրքիան և Ադրբեջանը մշտապես աջակցել են Հայաստանի դե-ֆակտո իշխանության պահպանմանը:

Դա երևաց թե´ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունից հետո պաշտոնական թուրքական դատապարտող կոչերով, թե´ տարբեր առիթներով հայ ազգային գործիչների հետապնդման հարցում սինխրոն աշխատանքով, թե՛ ազգային ուժերի բողոքի ցույցերի մշտական դատապարտմամբ, և թե՛ այլ բազմաթիվ ձևերով:

Ավելորդ է ասել, որ թուրք-ադրբեջանական մամուլը լի է փաշինյանական իշխանության աջակցության կոչերով:
Ահա մի օրինակ Ադրբեջանից, որի վերնագիրը բավական է` հասկանալու բովանդակությունը
«Փաշինյանին պետք է աջակցել»:
Չի կարող Հայաստանը վերացնել փորձող թշնամական երկրի համար դրական կերպարը օգուտ լինել մեզ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: