Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալ թարգմանության պատճառով

Հոկտեմբեր 13,2001 00:00

Սխալ թարգմանության պատճառով ՀՀ քրեական օրենսգրքի 224 հոդվածը (ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը կամ վաճառելը) թարգմանաբար վերարտադրվել է Ռուսաստանի քրեական օրենսգրքից։ Սակայն, սխալ թարգմանության պատճառով, խեղաթյուրվել է ինչպես հոդվածի վերնագիրը, այնպես էլ դիսպոզիցիայի բովանդակությունը, նրա իրավական իմաստը։ Այսպես, Ռուսաստանի քրեական օրենսգրքի 208 հոդվածի վերնագիրն է. «կՐՌՏոՐպՑպվՌպ ՌսՌ րոօՑ ՌՎցքպրՑՉՈ, ջՈՉպՊՏՎՏ ՊՏոօՑՏչՏ տՐպրՑցտվօՎ տցՑպՎ»։ Հետեւաբար, պետք է թարգմանվեր հետեւյալ բովանդակությամբ. «Ակնհայտ հանցավոր ճանապարհով հայթայթված գույքի ձեռք բերելը կամ իրացնելը»։ Մինչդեռ թարգմանվել է. «Ակնհայտ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույք գնելը կամ վաճառելը»։ Այսպիսով, հայերեն տարբերակում ռուսերեն «տՐՌՏոՐպՑպվՌպ» բառը, որը պետք է թարգմանվեր «ձեռք բերել», թարգմանված է «գնել»։ Մինչդեռ «ձեռք բերել» բառակապակցությունն ավելի լայն հասկացություն է, քան «գնելը», քանզի գնել նշանակում է հատուցմամբ ձեռք բերել, մինչդեռ ձեռք բերելը, բացի գնելուց, կարող է լինել նաեւ անհատույց, ասենք, նվեր ստանալու միջոցով եւ այլն։ Այնուհետեւ, ռուսերեն «րոօՑ» բառը «իրացնել» թարգմանելու փոխարեն թարգմանվել է «վաճառել», որի հետեւանքով նույնպես խեղաթյուրվել է քրեաիրավական նորմի իմաստը։ Մինչդեռ «իրացում» հասկացությունը, բացի «վաճառք» իմաստից, իր մեջ ընդգրկում է նաեւ նվիրատվության, փոխանակման, փոխառության, պարտքի վճարման, պարտքով տալու եւ այլ իմաստներ։ Արդյունքում՝ նեղացել է հոդվածի կիրառման սահմանը։ Ըստ հայերեն շարադրանքի ստացվում է, որ եթե անձը ակնհայտ հանցավոր ճանապարհով հայթայթված գույքը ձեռք է բերել ոչ թե գնելու, այլ նվեր ստանալու միջոցով, ապա քրեական պատասխանատվության չպետք է ենթարկվի, որ նա քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն դեպքում, եթե այդպիսի գույքը գնել է։ Առաջարկում եմ հետեւյալը. «Ակնհայտ հանցավոր ճանապարհով հայթայթված գույքի նախապես չխոստացված ձեռքբերումը կամ իրացումը»։ Ի դեպ, Ռուսաստանի քրեական օրենսգրքից սխալ թարգմանության պատճառով խեղաթյուրվել էր նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 229 հոդվածի բովանդակությունը։ Այն է՝ ռուսերենում շարադրված է. «րոօՑ վՈՐՍՏՑՌփպրՍՌւ ՉպքպրՑՉ…»։ Մինչդեռ «րոօՑ» բառը թարգմանվել էր «վաճառել»։ Հետեւաբար, ստացվել էր, որ եթե անձը թմրամիջոցներ էր պատրաստել, ձեռք բերել, պահել դրանք ուրիշին նվիրելու, գույքի հետ փոխանակելու, պարտքը վճարելու, փոխառությամբ տալու, ինչպես նաեւ ուրիշին ներարկելու համար, ապա չէր պատժվելու, միայն վաճառելու դեպքում կարող էր պատժվել։ Տողերիս հեղինակը դեռ 1995 թվականին հրապարակել է մի հոդված, որը առիթ դարձավ սխալ թարգմանությունը շտկելու համար, այն է՝ «վաճառք» բառը փոխարինվեց «իրացում» բառով։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ Փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել