Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոկտեմբեր 10,2003 00:00

ՆԱԽԱԳԻԾ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 1.1 «ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը (այսուհետ՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ) գաղափարական ծրագրերի հիման վրա, իր անդամների շահերի ընդհանրությամբ ստեղծված կամավոր միավորում է, որը գործում է ՀՀ Սահմանադրությանը, օրենսդրությանը, միջազգային պայմանագրերին եւ սույն կանոնադրությանը համապատասխան։ 1.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ոչ առեւտրային, հասարակական-քաղաքական կազմակերպություն համարվող իրավաբանական անձ է։ 2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ 2.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նպատակն է ազատական ժողովրդավարական սկզբունքների հիման վրա ապահովել Հայաստանի Հանրապետության քաղաքական-հասարակական, տնտեսական եւ մշակութային զարգացումը։ 2.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իր ծրագիրն իրականացնելու նպատակով ընտրությունների միջոցով մասնակցում է ՀՀ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների կազմավորմանը եւ դրանց գործունեությանը։ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 3.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ իրավունք ունի օրենքով սահմանված կարգով. ա/ տարածել տեղեկատվություն իր գործունեության մասին, բ/ հիմնադրել զանգվածային լրատվության միջոցներ, գ/ կազմակերպել խաղաղ ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր, դ/ կնքել պայմանագրեր եւ գործարքներ, ե/ իրականացնել միջազգային գործունեություն, այդ թվում կնքել համաձայնագրեր այլ երկրների ոչ առեւտրային եւ ոչ կառավարական կազմակերպությունների, կուսակցությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական-քաղաքական կազմակերպություններին։ 3.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ պարտավոր է. ա/ հրապարակել իր միջոցների օգտագործման տարեկան հաշվետվությունը, բ/ վարել իր անդամների հաշվառումը։ 3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԸ, ՆՐԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.1 ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ կարող է դառնալ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, որն ընդունում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կանոնադրությունըեւ չի անդամակցում այլ կուսակցության։ 4.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամն իրավունք ունի. ա/ մասնակցել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը, բ/ ընտրել եւ ընտրվել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմիններում, գ/ ստանալ սպառիչ տեղեկատվություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության մասին, նրա մարմիններին ներկայացնել դիմումներ եւ առաջարկություններ: 4.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը պարտավոր է. ա/ մուծել անդամավճար, բ/ չվարկաբեկել իր վարքով եւ գործունեությամբ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ, չծավալել քարոզչություն կամ այլ գործունեություն ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագրին հակառակ։ 4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ 5.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքը հաստատվում է համագումարում։ 5.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառուցվածքային մարմիններն են. ա/ համագումարը, բ/ վարչությունը, գ/ վերահսկիչ հանձնաժողովը, դ/ ներկայացուցչությունները, ե/ մասնաճյուղերը։ Ներկայացուցիչները եւ մասնաճյուղերը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ առանձնացված ստորաբաժանումներն են։ 5.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մարմինները մշակում եւ հաստատում են իրենց գործունեության կանոնակարգերը՝ դրանք համաձայնեցնելով վարչության հետ։ 5. ԿՈՒԱԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 6.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարը իրավասու է քննարկել եւ լուծել ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեությանը վերաբերող ցանկացած հարց։ 6.2. Համագումարը՝ ա/ ընդունում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ծրագիրն ու կանոնադրությունը, փոփոխություններ կատարում դրանց մեջ, բ/ քննարկում եւ որոշումներ է ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ գործունեության կարեւորագույն խնդիրների եւ առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, ուղենշում առաջիկա գործունեությունն ու քաղաքական նպատակները, գ/ գաղտնի քվեարկությամբ պատվիրակներից ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վարչություն, դ/ պատվիրակներից ընտրում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ վերահսկիչ հանձնաժողով, ե/ ստեղծում եւ լուծարում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մասնաճյուղերն ու ներկայացուցչությունները, զ/ լսում է ընտրված մարմինների հաշվետվությունները, է/ վարչության առաջարկով հաստատում է ՀՀ նախագահական ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից պաշտպանվող անձի թեկնածությունը։ 7. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆԸ 7.1. Համագումարների միջեւ ընկած ժամանակահատվածում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կառավարումն իրականացնում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մշտապես գործող մարմինը՝ վարչությունը։ 7.2. Վարչության կազմը որոշում է համագումարը՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ 7.3. Վարչությունը. ա/ գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է վարչության նախագահ, վարչության նախագահի տեղակալ /տեղակալներ/ եւ վարչության գործաղիր քարտուղար, բ/ նշանակում եւ ազատում է ներկայացուցչության խորհուրդների ղեկավարներին՝ համապատասխան ներկայացուցչության խորհրդի ներկայացմամբ, գ/ նշանակում է մասնաճյուղի ղեկավար՝ համապատասխան մասնաճյուղի խորհրդի ներկայացմամբ, դ/ ներկայացուցչությունների եւ մասնաճյուղերի հետ կազմում եւ վարչության որոշմամբ հաստատում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից առաջադրված Ազգային ժողովի ընտրական ցուցակը եւ այդ ընտրություններում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուների ցանկը, ե/ իր անունից անում է քաղաքական հայտարարություններ, քննարկում եւ որոշումներ է ընդունում ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ, բացառությամբ այն հարցերի, որոնք սույն կանոնադրությամբ վերապահված են ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ համագումարի բացառիկ իրավասությանը։ 8. ՎԵՐԱՀՍԿԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ 8.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ նյութական եւ ֆինանսական միջոցների օգտագործումն ուսումնասիրելու եւ համագումարին այդ մասին եզրակացություն ներկայացնելու համար համագումարի կողմից ընտրվում է վերահսկիչ հանձնաժողով։ Վերահսկիչ հանձնաժողովը կազմված է 5 անդամից։ 8.2. Վերահսկիչ հանձնաժողովը գաղտնի քվեարկությամբ իր կազմից ընտրում է վերահսկիչ հանձնաժողովի նախագահ, որը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները։ 9. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈԻՆԸ (ՄԱՐԶԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ) 9.1. Ներկայացուցչության խորհուրդը կազմված է ներկայացուցչության խորհրդի ղեկավարից, տվյալ մարզում գործող ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մասնաճյուղերի խորհուրդների ղեկավարներից եւ այդ խորհուրդների կողմից ընտրված մեկական ներկայացուցչից։ 9.2. Ներկայացուցչությունը ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ առանձնացված ստորաբաժանում է, որը տվյալ մարզում իրականացնում է ներկայացուցչական եւ սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ։ 10. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ (ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ) 10.1. Վարչությունը ՀՀ համայնքներում ձեւավորում է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մասնաճյուղեր եւ ներկայացնում համագումարի հաստատմանը։ 10.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ մասնաճյուղեր՝ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ առանձնացված ստորաբաժանում է, որը վարչության որոշմամբ իրեն կցված համայնքների տարածքում իրականացնում է ներկայացուցչական եւ սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ; 11. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՄ ԽՈՒՄԲԸ 11.1. ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծում են Ազգային ժողովի ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ խմբակցություն կամ խումբ։ 12. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 12.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ունի ինքնուրույն հաշվեկշիռ։ 12.2. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, որպես սեփականություն, կարող է ունենալ անշարժ եւ շարժական գույք /ներառյալ դրամական միջոցներ, արժեթղթեր եւ գույքային իրավունքներ/, ինչպես նաեւ մտավոր սեփականություն։ 12.3. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի։ 12.4. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ սեփականությունը գոյանում է անդամավճարներից, հրատարակչական գործունեությունից, ոչ պետական աղբյուրներից ստացվող նվիրատվություններից, ժառանգություն ստացվող գույքից, մշակութային միջոցառումներից եւ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներից։ 12.5. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ միջոցներն օգտագործվում են միայն նրա գործունեության նպատակների իրականացման համար՝ վարչության որոշումների հիման վրա։ 13. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ 13.1. ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ կարող է լուծարվել եւ վերակազմակերպվել /միաձուլվել, միացվել, բաժանվել, առանձնացվել, վերակազմավորվել/ համագումարի որոշմամբ, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով։ «3172ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ կուսակցության հիմնարար սկզբունքները . Կուսակցությունն առաջնորդվում է ազատականության, ժողովրդավարության, իրավական պետության եւ խաղաղության հիմնարար սկզբունքներով։ Արժեքային համակարգը . Կուսակցության արժեքային համակարգի կենտրոնում մարդն է, որի ազատության, իրավունքների եւ բարեկեցության ապահովման հրամայականով է առաջնորդվում պետական համակարգը։ . Իրատեսական կազմակերպություն է, քանի որ առաջնորդվում է քաղաքացիների ու հասարակության երկարատեւ, մնայուն, ռազմավարական շահերով՝ – Ապրել խաղաղության պայմաններում, – Ապրել սեփական ուժերին եւ հնարավորություններին ապավինելով, որի հաջողության գրավականը իրավական, ժողովրդավարական սկզբունքներով պետականության կերտումն է։ – ունենալ բաց սահմաններով բարիդրացիական, գործընկերային հարաբերություններ բոլոր հարեւանների հետ, ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ Պետական կառավարման համակարգ – Հաստատել Հայաստանի Հանրապետությունում օրինականություն՝ սահմանադրական կարգի գերակայությամբ։ – Ապահովել իշխանության տարբեր թեւերի ներդաշնակ գործունեությունն ու իրական տարանջատման մեխանիզմները։ – Դատաիրավական համակարգը կայացնել որպես գործադիրից անկախ եւ ինքնուրույն բնագավառ։ – Տեղական ինքնակառավարման համակարգի ինքնուրույնացման բարձրացումն ու սեփական բյուջեի միջոցների աճն իրականացնել պետական ավելի բարձր կառույցների կրճատման հաշվին, նպատակ ունենալով հնարավորինս խուսափել միեւնույն խնդրի լուծմանը միտված կրկնակի կամ եռակի աստիճանավորման ատյանների գոյությունից։ . Ապահովել ԶԼՄ-ների անկաշկանդ եւ անկախ գործունեությունն ու իրավական պաշտպանվածությունը, ինչը կնպաստի վերջինիս կայացմանը որպես չորրորդ իշխանություն։ Արտաքին քաղաքականություն 1. Տարածաշրջանային քաղաքականություն՝ ուղղված բացառապես խաղաղությամբ պայմանավորված բարիդրացիական եւ գործընկերային հարաբերությունների հաստատմանը՝ առանց բացառության բոլոր հարեւան պետությունների հետ։ ՀՀ ինտեգրումը Հարավային Կովկասի շուկայական, տնտեսական, քաղաքական, տեղեկատվական ու մշակութային դաշտ։ 2. Քաղաքականություն եվրոպական կառույցներում ինտեգրվելու ուղղությամբ. Հայաստանի Հանրապետությունը պիտի վարի նպատակային քաղաքականություն համապատասխանեցնելու իր օրենսդրությունն ու ներքին քաղաքականությունը Եվրամիության ստանդարտներին եւ, հնարավորին չափ սեղմ ժամկետներում դառնալու Եվրամիության լիարժեք անդամ։ 3. Անվտանգության համակարգերով պայմանավորված քաղաքականություն։ Իր անվտանգության հրամայականով պայմանավորված՝ ՀՀ-ը պարտավոր է վարել խիստ իրատեսական, հավասարակշռված արտաքին քաղաքականություն աշխարհի գերտերությունների ու անվտանգության համակարգերի հանդեպ։ Այդ իսկ պատճառով քաղաքականությունը պիտի պայմանավորված լինի այն համոզմունքով, որ տարածաշրջանում լավագույնս կապահովվի խաղաղություն եւ զարգացում այն պարագայում, երբ երեք հարավկովկասյան պետություններն էլ մաս են կազմում միեւնույն անվտանգության համակարգի, կամ վատագույն դեպքում չեն ներկայացնում հակադիր անվտանգության համակարգեր։ Տնտեսական քաղաքականություն – Ապահովելու մասնավոր սեփականության ազատ ու անկաշկանդ գործունեությունն ու զարգացումը, անձեռնմխելիությունն ու իրավական պաշտպանվածությունը։ – Ազատ մրցակցային պայմանների ապահովումը տնտեսության բոլոր բնագավառներում։ 172 Բացառել մենաշնորհների գոյությունը, իսկ բնական մենաշնորհները կարգավորել օրենքներով։ 172 Պետության միջամտությունը հնարավորինս սահմանափակել տնտեսական համակարգում։ – Հարկային համակարգում հնարավորինս սահմանափակել անուղղակի հարկերի ծավալը, հարկումների տեսակարար կշիռը տեղափոխելով եկամտահարկի դաշտ։ – Խիստ կրճատել արտադրության մեջ ներդրողների հարկային բեռը, խրախուսելով բանկային կապիտալի հոսքը դեպի արտադրություն։ Տնտեսության զարգացումը հնարավոր է միայն ժողովրդավարական կայունության պայմաններում, երբ բացառապես օրենքներով են կարգավորվում սուբյեկտների հարաբերությունները, այլ ոչ թե չինովնիկների բարի ցանկությամբ։ Կրթություն Կրթական նպատակը պիտի լինի ոչ թե կրթություն ստացող մարդկանց թվի ավելացումը, այլ կրթության որակի բարձրացումը, ինչը կարող է իրականացվել մասնավոր կրթական համակարգի ներդրումով ու ազատ մրցակցության դաշտի կայացումով կրթական համակարգում։ Կրթության մատչելիությունը պետությունը պարտավոր է ապահովել բոլորի համար, սակայն դա չի կարող իրականացվել կենտրոնացված բյուրոկրատական ապարատի միջոցով։ Պետական բյուրոկրատական ապարատին պետք է թողնել միայն կրթական պարտադիր ստանդարտների հիմնումը, ուղղվածությունն ու հսկողությունն իրականացնելու գործառույթները, իսկ իրականացումը՝ կրթահամալիրներին: Առողջապահություն Պետության պարտավորությունն է ապահովել հիմնական առողջապահական ծառայությունների մատչելիությունը բոլորի համար, սակայն այն չի կարող իրականացվել կենտրոնացած առողջապահական բյուրոկրատիայի միջոցով։ Մասնավոր, հիմնական առողջապահական ապահովագրական պաշտպանության համակարգի ներդրումը եւ անվճարունակ խավերի ծառայությունների պատասխանատվության ապակենտրոնացումով դեպի տեղական ինքնակառավարման մարմիններ, կապահովի համեմատաբար գործունակ առողջապահական համակարգ։ Աղքատության հաղթահարում Աղքատությունը ժամանակավոր երեւույթ է, որը պայմանավորված է նրանով, որ աղքատները դեռեւս զրկված են սեփական կարողություններն ու ունակությունները լավագույնս արտահայտելու եւ դրանով իսկ հարստանալու հնարավորությունից։ Բանկային, դատաիրավական, կրթական համակարգերը հասանելի դարձնելով ողջ հասարակությանը եւ զարգացնելով հաղորդակցության ենթակառուցվածքները, հնարավորություն կստեղծվի փոխելու վերջիններիս սոցիալական կարգավիճակն իրենց իսկ ուժերով։ Միայն ժողովրդավարական ու իրավական պետության կառուցման ճանապարհով է հնարավոր նշված համակարգերը իրապես հասանելի դարձնել ողջ հասարակության համար եւ հաղթահարել աղքատության մարտահրավերը ՀՀ-ում։ Բանակ ՀՀ բանակը, որքան էլ սպառազինված ու հզոր լինի, չի կարող հանդիսանալ պետական սահմանների ու հասարակության անվտանգության լիարժեք երաշխավորը, եթե ՀՀ-ը չի որդեգրում արտաքին քաղաքականության մասում նշված ռազմավարությունը։ ՀՀ բանակը պետք է լինի արհեստավարժ, նպատակային, գործնական եւ արդյունավետ ոչ թե քանակական, այլ որակական իմաստով։ Արդյունավետ պաշտպանություն ապահովելու նպատակով ՀՀ բանակը պիտի հանդիսանա ավելի մեծ, կայուն ու վստահելի անվտանգության համակարգի լիիրավ ու լիարժեք մաս։ Զինվորականների հարաբերությունները պիտի պայմանավորված լինեն բացառապես ներքին կանոնադրությամբ ու օրինականությամբ։ Ռազմական բյուջեն լինի ամբողջովին վերահսկելի քաղաքացիական կառույցների կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031