Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Քվինը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին

Մայիս 08,2024 19:55

Դեսպան Քվինն այսօր հանդիպեց խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին՝ լսելու և քննարկելու երկկողմ հարաբերությունների լայն շրջանակին առնչվող հարցեր, այդ թվում՝ ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը, մարդու իրավունքներին և խաղաղության գործընթացին:

Դեսպանն ընդգծեց ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և ողջունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը Ալմա Աթայի հռչակագիրը սահմանների դելիմիտացիայի համար որպես հիմք ընդունելու վերաբերյալ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

 

Ընդդիմադիր պատգամավորների տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Այսօր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած հայտարարության շրջանակներում, հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ: Ընդդիմադիր պատգամավորները դեսպանի հետ զրույցում հայտնել են իրենց մտահոգությունը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջի մասին, շեշտել՝ ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու դեպքերը:

Պատգամավորներն ընդգծել են նաեւ դատական համակարգը ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ վերցնելու անթույլատրելիությունը: Դեսպանի ուշադրությունն են հրավիրել նաև տարբեր գործերով խափանման միջոց ընտրված կալանքների անթույլատրելի վիճակագրության վրա, ինչի արդյունքում հորինված մեղադրանքներով բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և խաղաղ հավաքների մասնակիցներ, քաղաքական բանտարկյալներ այժմ գտնվում են բանտերում:

Պատգամավորները ԱՄՆ դեսպանին են ներկայացրել նաև սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում՝ միակողմանի զիջումների և կապիտուլյացիայի գործընթացի անթույլատրելիությունը, բարձրաձայնել են Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում ունեցած սոցիալական խնդիրների, ինչպես նաև արցախահայության հավաքական վերադարձի իրավունքին առնչվող հարցերը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031