Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավունքի

Ապրիլ 09,2005 00:00

Իրավունքի լաբիրինթոսում «Պատիժ նշանակել» հասկացությունը ենթադրում է դատարանի եռակտ գործողություն, այսինքն, որոշել՝ ամբաստանյալը պատժի ենթակա՞ է, թե՝ ոչ, պատժի ի՞նչ տեսակ ու չափ պետք է նշանակել, այն պե՞տք է արդյոք կրի։ Սակայն այստեղից չի հետեւում, որ ամբաստանյալի կողմից պատիժը փաստորեն չկրելու վերաբերյալ դատարանի հետեւությունները պետք է նույնացնել որոշված պատժատեսակի հետ, ինչը հաճախ է նկատվում դատական պրակտիկայում։ Օրինակ, թիվ 51102504 քրեական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը 15.10.04թ. դատավճռով Գ. Խ.172ի նկատմամբ նշանակել է 2 տարի ժամկետով ազատազրկում եւ ՀՀ քրօրի 70 հոդվածի կիրառմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառել՝ սահմանելով 2 տարի ժամկետով փորձաշրջան։ Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել մեղադրողը՝ խնդրելով այն փոփոխել եւ ամբաստանյալին դատապարտել ազատազրկման։ Վերջապես, դատավորի համար բնավ էլ միեւնույն չէ, թե դատավարության կողմը դատավճռից դժգոհում է կատարված հանցագործության ծանրությանը պատժի անհամաչափ լինելո՞ւ, թե՞ առանց հասարակությունից մեկուսացնելու հանցավորի ուղղվելը հնարավոր համարելու առումով։ Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաեւ հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելը, մասնավորապես այն դեպքերում, երբ դատավճռի կայացումից հետո պարզվում է, որ դատապարտյալը մեղավոր է նաեւ մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը։ Այս պարագայում վերջնական պատիժ նշանակվում է նախ հանցագործությունների համակցությամբ պատժի նշանակման ընդհանուր կանոնների կիրառմամբ, այսինքն, որոշակի պատիժ է նշանակվում համակցություն կազմող յուրաքանչյուր հանցագործության համար, այնուհետեւ դրանցից նվազ խիստը կլանվում է ավելի խստով կամ գումարվում են (լրիվ կամ մասնակիորեն), ապա վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը։ Այս կանոնները կիրառելի են անվերապահորեն, ինչը երբեմն միանշանակ չի ընդունվում։ Այսպես, Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը 08.12.2003թ. դատավճռով Ս. Պ.172ին դատապարտել է՝ չկարեւորելով այն հանգամանքը, որ նա իրեն մեղսագրված արարքը կատարել է մինչեւ նախորդ՝ 2000թ. ապրիլի 7-ի դատավճռի կայացումը։ Իսկ Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը 21.01.04թ. դատավճռով, կիրառելով հիշյալ երեք կանոնները, արդարացիորեն նախ պատիժ է նշանակել գործով Ս. Պ.-ին վերագրված արարքի համար, ապա դրան մասնակիորեն գումարել է նախորդ դատավճռով նշանակված պատիժը, այնուհետեւ վերջնական պատժի ժամկետին հաշվակցել է 07.04.2000թ. դատավճռի հիման վրա անազատության մեջ գտնվելու ժամկետը։ Մինչդեռ Վճռաբեկ դատարանը 27.02.04թ. որոշմամբ գտնում է, որ վերաքննիչ դատարանը, վերջին դատավճռով նշանակված պատժին մասնակիորեն գումարելով նախորդ դատավճռով նշանակված ու Ս. Պ.-ի կողմից արդեն իսկ կրած պատիժը, վերջինիս նույն արարքի համար կրկին է դատապարտել եւ որ պետք էր այդ կրած պատիժը՝ առանց գումարման կանոնի կիրառման, միանգամից հաշվակցել վերջին դատավճռով նշանակված պատժի ժամկետին։ Վճռաբեկ դատարանի այս որոշման հիման վրա գործը մեկ այլ կազմով քննության առնելով՝ վերաքննիչ դատարանը 16.03.2004թ. դատավճռով Ս. Պ.172ին վերջնականապես դատապարտել է մեկ տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման, սակայն երեք տարի վեց ամիսը ոչ թե միանգամից հանելով հինգ տարի ազատազրկումից, այլ նախ կլանելով, իսկ ապա՝ հաշվակցելով։ Փաստորեն, վերաքննիչ դատարանը նշված երկու դատավճիռներում կիրառել է ՀՀ նախկին քրեական օրենսգրքով առաջադրված կանոնները, քանի որ հանցագործությունները կատարվել են մինչեւ նոր Քրօր-ի օրինական ուժի մեջ մտնելը, իսկ այն հանգամանքը, որ դրանցից մեկով նվազ խիստ պատիժը կլանվել է ավելի խստով, իսկ մյուսով՝ մասնակիորեն գումարվել են, խնդրո առարկա հարցի կապակցությամբ նշանակություն չունի եւ վկայում է կոնկրետ ամբաստանյալի նկատմամբ պատժի նպատակայնության ապահովման առումով դատական կազմերի համոզմունքների տարբերության մասին։ Դիցուք՝ անձը դատապարտվում է 7 տարի ժամկետով ազատազրկման, որը լրիվությամբ կրելուց հետո, բայց մինչեւ դատվածության մարվելը պարզվում է, որ մինչ այդ դատավճռի կայացումը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար դատապարտվում է 5 տարի ազատազրկման։ ՌԱՖԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ Վերաքննիչ դատարանի դատավորի օգնական

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել