Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ մեկ շահառուն՝ Ռոբերտ Քոչարյանը»․ Նիկոլ Փաշինյան

Մայիս 07,2024 15:46

Այսօր հրավիրած ասուլիսում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը եւ դրան Եկեղեցու առնչությանը։

Նա ասաց․ «Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում։ Դա շատ ակնհայտ բան է։ Իսկ ինչո՞ւ պիտի Կաթողիկոսն առաջնորդի քաղաքական շարժում։ Ընդ որում, հիմա պարզ է նաեւ այդ շարժման նպատակադրումը, որովհետեւ շարժման խոսնակն արդեն դրա մասին հայտարարել է։ Եվ այդ շարժման նպատակը, ինչպես իրենք են ձեւակերպում, նախորդ իշխանությանը Հայաստանում իշխանության բերելն է»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ 2021 թվականի ընտրություններից հետո ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավարը սցենար էր ներկայացրել, թե ոնց պետք է եկեղեցու միջոցով իրականացնել իշխանափոխություն։ «Բայց հիմա նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից է առաջնորդվում շարժումը, որովհետեւ ի՞նչ է նշանակում օրհնել, դա նշանակում է առաջնորդել, որովհետեւ հոգեւորականը չի կարող առանց կաթողիկոսի թույլտվությամբ եւ նույնիսկ հանձնարարությամբ քաղաքական տեքստ ասել։ Այսինքն՝ ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թեմ մեկ շահառուն՝ Հայաստան դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանն է։ Հրապարակային հայտարարություններով դա ապացուցված փաստ է»,- նշեց նա։

Ըստ Փաշինյանի՝ կան հոգեւորականներ, որոնք համաձայն չեն այս դիրքորոշման հետ եւ չեն միացել նրանց։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ակնհայտ է, որ այս գործընթացի առաջնորդն Թուրքիայի կցորդ Ազրբժանն է, իսկ թիվ մեկ շահառուն` նիկոլ փաշինյանը”

    ‘Այս գործընթաց’ = Հայաստանի մասնատում:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031