Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռակա հայրենասիրության» հետեւանքները

Նոյեմբեր 23,2005 00:00

Վրաստանի սահմանային անցակետից
Ջավախք տանող ճանապարհները նույնքան անմխիթար էին, որքան Ջավախքի գյուղեր տանող ճանապարհները:
Նույնիսկ պատերազմական եւ ետպատերազմական Արցախում ճանապարհները
այդքան վատը չէին: «Չինովնիկները քանդեցին էս երկիրը»,- ասում էին Ախալքալաքում մեր
զրուցակիցները: Իսկ Ջավախքի ժողովրդական շարժման անդամ Վաղարշակ Գերուջանյանը տեղեկացրեց,
որ դեմ են Ախալքալաք-Կարս երկաթգծի կառուցմանը: Նա նաեւ ասաց, որ Վրաստանի պառլամենտը
ընդունել է մի որոշում, ըստ որի բոլոր հայկական դպրոցներում մինչեւ 2009թ. կմնան
միայն հայոց լեզու եւ գրականություն առարկաները, մնացած առարկաները կդասավանդվեն
վրացերեն: «Ջավախքում եթե կրթօջախները փակեն, նշանակում է իրագործել սպիտակ եղեռն:
1930-32թթ. Կախեթիում եւ Գորիում փակեցին հայկական դպրոցները ու այժմ այնտեղ ոչ մի
հայ չմնաց»,- շարունակեց նա: Որեւէ ոստիկանի, տեղական ինքնակառավարման մարմնի որեւէ
ներկայացուցչի Ախալքալաքում եւ մոտակա գյուղերում երկօրյա մեր այցի ժամանակ չտեսանք:
Ախալքալաքի հայկական մանկապարտեզի շենքում հառնել է մի կուսանոց, ուր փորձեցինք
մտնել: Սակայն վրացի մայրապետացուն նախ չթույլատրեց նկարահանել, ապա հայտնեց, որ
թվով հինգ կույսեր օրեր առաջ հեռացել են այնտեղից, իսկ շենքում էլ բնակվում է միայն
խոստովանահայրը: Վերջինս մեր սպասման ժամանակ (կես ժամ) «ռադիոծածկույթից» դուրս
էր: Սակայն զարմանալի ինֆորմացիա մեզ փոխանցեցին տեղացիները, ասելով, որ վերոնշյալ
կուսանոցը զինվում է եւ այնտեղ զինապահեստներ կան: Այս օրերին այնտեղ խոսում
էին երեք օր առաջ Բարալեթի գյուղի հանրահավաքի մասին, որը կապված էր զինակոչի հետ:
«Բանակ գնում են շատ քչերը»,- ասում է տեղաբնակ հայերից մեկը, որը տեղեկացրեց նաեւ
12 հայ տղաների փախուստի մասին, ինչն արդյունք էր եղել ներբանակային ճնշումների եւ
խտրականության: Բարալեթի գյուղում, ինչպես եւ ամենուր, նույնպես աշխատանք չկա: 10.090
բնակիչներից 190-ը վրացի է: Մարդիկ զբաղվում են կատոֆիլագործությամբ, սակայն իրացնել
չեն կարող: Անասուններ են պահում, բայց ՀՀ մաքսայինում փող են ուզում, բժիշկն իր
հերթին է գումար ուզում եւ ստացվում է, որ անձը վնաս է կրում: Այստեղ երազում են,
որ Հայաստանում 20 երիտասարդի անվճար թույլատրեն սովորել, ամեն տարի, որպեսզի նրանք
վերադառնան եւ աշխատեն իրենց ծննդավայրում: Մոտակա խանութի տեսականուն ենք ծանոթանում:
Իսկ «հեռակա հայրենասերների» տարբեր խմբեր օրը մեջ Ջավախքի անունով կազմակերպություններ
են բացում: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ Ջավախք-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2005
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930