Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

Հունիս 03,2006 00:00

Ֆուտբոլի
աշխարհի առաջնությունների պատմությունը սկիզբ է առնում 1930 թվականից: Ինչպես ամեն
մի մեծ նախաձեռնություն, այնպես էլ աշխարհի առաջնությունների անցկացման գաղափարը՝
կյանք է ստացել ծանր երկունքների գնով: Արդեն 20-ական թվականների կեսերին
պարզ էր, որ ամառային օլիմպիական խաղերի շրջանակներում անցկացվող ֆուտբոլային մրցաշարերն
այլեւս չեն կարող բավարարել միջազգային մարզական աճող կապերի պահանջները: Ժամանակակից
օլիմպիական խաղերի հիմնադիր բարոն Պիեռ Դե Կուբերտենի մտահղացմամբ, պրոֆեսիոնալ մարզիկներին
արգելված էր մասնակցել Խաղերին: Սակայն «պրոֆիների» եւ սիրող մարզիկների վարպետության
մակարդակի տարբերությունն արագ խորանում էր: Հարկավոր էր գտնել մի լուծում, որը կբավարարեր
ՖԻՖԱ-ի անդամ բոլոր երկրներին: Այդ խնդիրն ըստ էության լուծեցին Ժյուլ Ռիմեի եւ նրա
գաղափարակից Անրի Դելոնեի՝ ֆուտբոլային շրջանակներում ունեցած մեծ հեղինակությունն
ու անսպառ էներգիան: Նրանք ֆուտբոլի աշխարհի առանձին առաջնություններ կազմակերպելու
իրենց մտահղացման մասին առաջին անգամ բարձրաձայն արտահայտվեցին 1926 թվականին՝ ՖԻՖԱ-ի
համաժողովում: Համաժողովի անդամներն ընդհանուր առմամբ տվեցին իրենց համաձայնությունը
եւ կազմակերպչական լուրջ խնդիրներ իրականացնելուց հետո 1929 թվականի մայիս ամսին
որոշվեցին անդրանիկ մրցաշարի թե ժամկետները (1930 թվական), թե անցկացման վայրը (Ուրուգվայ):
Անցած 76 տարիների ընթացքում կազմակերպվել է աշխարհի 17 առաջնություն (այս
տարի Գերմանիայում կկայանա հողագնդի ուժեղագույն ընտրանիների 18-րդ հավաքը): Աշխարհի
առաջնության եզրափակիչ մրցաշարերն ընդունել է 14 երկիր, ընդ որում, Իտալիան, Ֆրանսիան
եւ Մեքսիկան՝ 2-ական անգամ: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել են յոթ երկրների
ազգային հավաքականներ: Աշխարհի առաջնությունների անցկացման երկրները, տարեթվերը
եւ դրանցում չեմպիոն դարձած հավաքականները. Ուրուգվայ 1930 Ուրուգվայ Իտալիա
1934 Իտալիա Ֆրանսիա 1938 Իտալիա Բրազիլիա 1950 Ուրուգվայ Շվեյցարիա
1954 ԳՖՀ Շվեդիա 1958 Բրազիլիա Չիլի 1962 Բրազիլիա Անգլիա 1966
Անգլիա Մեքսիկա 1970 Բրազիլիա ԳՖՀ 1974 ԳՖՀ Արգենտինա 1978
Արգենտինա Իսպանիա 1982 Իտալիա Մեքսիկա 1986 Արգենտինա Իտալիա
1990 ԳՖՀ ԱՄՆ 1994 Բրազիլիա Ֆրանսիա 1998 Ֆրանսիա Ճապոնիա եւ
Հարավային Կորեա 2002 Բրազիլիա Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբից
մինչեւ Գերմանիայի կապիտուլյացիան՝ աշխարհի առաջնություն չի անցկացվել: 1970
թվականին Մեքսիկայում երրորդ անգամ աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճելու համար, համաձայն
սահմանված կարգի, ֆրանսիացի ոսկերիչ Անրի Լաֆլյորի արվեստանոցում պատրաստված 4 կիլոգրամ
կշռող ոսկեկուռ գավաթը՝ «Նիկեն», որին անվանում էին նաեւ «Ոսկե Աստվածուհի», ընդմիշտ
ի պահ տրվեց Բրազիլիային: Սակայն, ինչպես պարզվեց ուղիղ 13 տարի հետո, այն հավերժ
կյանք չէր ունենալու: Եվ ոչ միայն Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիայի թանգարանում:
1983 թվականին անհայտ անձինք գողացան աշխարհի, թերեւս, ամենացանկալի մրցանակը: Ու,
ինչպես ենթադրվում է, հանցագործներն այն ձուլել են: 1974 թվականին «շրջանառության
մեջ դրվեց» ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ մաքուր ոսկուց պատրաստված նոր գավաթը:
Այն կոչում են եւ «ՖԻՖԱ-ի գավաթ», եւ «Աշխարհի գավաթ»: Այս մրցանակն ունի մի առանձնահատկություն:
Այն երբեք նախորդի պես ոչ մի երկրի ազգային հավաքականի սեփականությունը չի դառնա,
այլ միշտ կխաղարկվի, քանի դեռ կանցկացվեն աշխարհի առաջնությունները: ԱՇՈՏ
ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930