Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՂԴԱՍԱՐՈՎԻ «ՀՐԱԶԴԱՆՅԱՆ» ԲԻԶՆԵՍՆԵՐԸ

Փետրվար 26,2007 00:00

Կովերը, խոզերը, հյուրանոցն ու պարի խմբերը միասին տեղ են գտել ցեմենտի գործարանում

\"\"«Միկացեմենտի» այս մակետից էլ է երեւում, թե որքան մեծ տարածք ունի այն:

 

\"\"Նույնիսկ զուգարանների պատերին փակցված պլակատները գործարանի աշխատակիցներին հիշեցնում են՝ «արտադրանքի որակը ոչ միայն մասնագիտական, այլ նաեւ ազգային պարծանք է»:

 

Ցեմենտի գործարանի գրեթե բոլոր պատերին դեռ փակցված են բանվորների աշխատանքի որակի մասին խորհրդային ժամանակներից մնացած «ցուցումները»:

 

\"\"Սա գործարանի արտադրական մասն է, որտեղ ներկայումս վերանորոգում է ընթանում:

 

 

 

\"\"«Մեր կովերը Կոտայքի մարզի ամենաչաղ կովերն են»,- գյուղապետերին հատուկ ոգեւորությամբ ցեմենտի գործարանի տնօրենն այսպես ներկայացրեց Բաղդասարովին պատկանող ֆերմայի կենդանիներին:

 

Այս ֆերմայում Բաղդասարովը 47 գլուխ կով եւ 4 խոզ ունի:

Միխայիլ Բաղդասարովը, 2001-ին գնելով Հրազդան քաղաքում գտնվող ցեմենտի գործարանը, ինքն էլ չի պատկերացրել, որ 5-6 տարի անց, ցեմենտ արտադրելուց բացի, գործարանի տարածքում ձեռքի հետ էլ անասնաբուծությամբ, հաստոցաշինությամբ կզբաղվի ու «նինարների» կպարացնի: Բանն այն է, որ խորհրդային ժամանակներում կառուցված ցեմենտի գործարանի տարածքն այնքան մեծ է, որ Բաղդասարովը գործարանը սեփականաշնորհելուց հետո նույնիսկ չգիտի, թե այդ հսկայական տարածքներն ինչ նպատակով օգտագործի: Գործարանում էլ տնտեսական տեղամաս են բացել, որտեղ տնօրինությունը կով ու խոզ է պահում, շուտով նաեւ հավ կբերեն, մի մեծ մասնաշենք էլ նվիրվել է հյուրանոցին, ճաշարանին ու Բաղդասարովի ստեղծած «Միկա» եւ «Նինար» պարային խմբերի համար նախատեսված դահլիճին, դեռ մի քանի մասնաշենք էլ մինչ օրս պարապուրդի է մատնված:

Ցեմենտի գործարանի տնօրեն Նաիրա Մարտիրոսյանի ներկայացմամբ՝ «այստեղ հսկայական տարածքներ կան ու նման պայմաններում ֆերմա չունենալը հանցագործություն կլիներ, ի՞նչ վատ է՝ կովերի կաթը տալիս ենք գործարանում աշխատող բանվորներին, ճաշարանից ու հյուրանոցից օգտվում են արտասահմանից կամ մայրաքաղաքից ժամանակավոր հրավիրված մասնագետներն ու էլի մեր աշխատակիցները, իսկ հրազդանցի տաղանդավոր երեխաներին էլ ընդգրկում ենք պարի խմբերում: Նրանք արդեն լիքը մրցանակներ են ստացել, մեծ բեմեր դուրս եկել»:

Գործարանի աշխատակիցները հիմնականում Հրազդանի բնակիչներն են: Տնօրենի պատմելով՝ «հրազդանցիները խմելու հետ սեր ունեն ու նախկինում հենց խմած էլ գալիս էին գործի, բայց հիմա ես հասել եմ նրան, որ աշխատավայրում ոչ միայն չեն խմում, այլեւ կոկիկ, սափրված են գալիս, համազգեստ են կրում: Ու քանի որ ալկոհոլ չեն օգտագործում, գործարանում այս 5-6 տարիների ընթացքում ոչ մի դժբախտ պատահար չի եղել»: Ներկայումս գործարանում աշխատում է մոտ 900 հոգի, որոնց աշխատավարձը 45 հազարից հասնում է մինչեւ 350 հազար դրամի: Նաիրա Մարտիրոսյանը գտնում է, որ իրենք նման աշխատանքի համար բավականին բարձր են վարձատրում: Ըստ նրա, աշխատավարձերն իրենց մոտ ավելի բարձր են, քան Հայաստանի մյուս ցեմենտի գործարանում՝ «Արարատցեմենտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել