Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2009 00:00

ՉԿԱՅԱՑԱԾ ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Բաքվի համալսարանի պրոֆեսոր Չինգիզ Իսմայլովի համոզմամբ, Ադրբեջանի բարձրագույն ուսումնական հաստատությունները սերնդափոխության կարիք են զգում: «Panorama.am»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է «Zerkalo» պարբերականը: «Բուհերի ամբիոններում աշխատում են դասախոսներ, ովքեր արդեն 70-80 տարեկան են»,- նշել է պրոֆեսորը: Ընդ որում, այդ տարիքի դասախոսների թիվը շատ մեծ է: Իսմայլովի դիտարկմամբ՝ Բաքվի պետական համալսարանի ֆակուլտետների մեծ մասում դասավանդում են այնպիսի տարեց մանկավարժներ, որոնց համար երբեմն ավելի կարեւորը ոչ թե դասավանդվող առարկայի պարզաբանումն է, դասախոսության կամ սեմինարի անցկացումը, այլ ուղղակի դասը ավարտին հասցնելը: Այս ամենից հետո կարծես թե ավելորդ է խոսել մատուցվող գիտելիքի բավարար մակարդակի կամ որեւիցե այլ գործոնների մասին:
Ադրբեջանի կրթության նախարարության տրամադրած տեղեկությունների համաձայն, Բաքվի պետական համալսարանի մանկավարժների 80 տոկոսի տարիքը անցնում է 70-ից:

ՈՐ ԴՊՐՈՑ ԳՆԱՆ

Ստամբուլի հայոց պատրիարքարանի Կրոնական ժողովի ատենապետ Արամ Սրբազանը Թուրքիայի վարչապետի հետ վերջերս ունեցած հանդիպման ընթացքում բարձրացրել է ներկայումս «փախստականի» կարգավիճակով Թուրքիայում ապրող հայաստանցիների զավակների միջնակարգ կրթության հարցը: Ինչպես գրում է «Նոյյան տապանը»՝ «Մարմարա»-ին հղում անելով, Արամ Սրբազանը նշել է, որ վտանգավոր են դառնում այն երեխաները, ովքեր դպրոց գնալու հնարավորություն չունեն, եւ վարչապետին խնդրել է, որպեսզի թույլատրվի հայաստանցիների զավակներին սովորել հայկական վարժարաններում:
Թուրք վարչապետը ի պատասխան ասել է, որ ինքը տեղյակ չէ օրենքներին, եւ որ կրթության նախարարին պետք է խնդրի զբաղվել այս հարցով ու հնարավորության դեպքում լուծում գտնել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2009
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30