Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱՀԵՆ ՄԵՂՐՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ

Հոկտեմբեր 14,2011 00:00

NEW

\"\"

ԵՊՀ պատմության ֆակուլտետում այսօր տեղի ունեցավ Շահումյանի ինքնապաշտպանական մարտերի կազմակերպիչ, առաջնորդ, հայդուկապետ Շահեն Մեղրյանին նվիրված «Մեծն Շահեն» գրքի շնորհանդեսը:
Գրքի հեղինակն է պատմաբան Աշոտ Պետրոսյանը:
Դահլիճում էին ազատամարտիկներ, Շահենի ձեւավորած «Եղնիկներ» փառապանծ ջոկատի անդամները, ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Շուշիի առանձնակի գումարտակի \"\"հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, Մեղրյանների գերդաստանը, ուսանողներ, մտավորականներ:
Հրանտ Մարգարյանն ասաց, որ դաշնակցությունը շահումյանցիների պայքարի ծանրությունն իր վրա վերցրեց եւ Շահումյանին միայնակ չթողեց. «Շահեն Մեղրյանի կենսագրությունը չի ավարտվել նրա մահով: Այն շարունակվում է:
Շահենի ապրած կյանքը թերի չէր, նրա կենսագրությունն արժեւորված էր: Շահենն իր վրա վերցրեց 1-3 տարվա պայքարի ամբողջ ծանրությունը, դրա շնորհիվ Ղարաբաղն ազատագրվեց: Մենք պարտական ենք Գյուլիստանի Շահենին: Վստահ եմ, որ պատմությունը կգնահատի նրա կատարածը»: 
Պատմաբան Կիմ Ղահրամանյանը նկատեց, որ Շահենը դեռ իր արժանի գնահատականը չի ստացել, իսկ գրքի հեղինակը՝ Աշոտ Պետրոսյանը հավելեց, որ չնայած Շահեն Մեղրյանին ազգային հերոսի կոչում չեն տվել, բայց մի բան պարզ էր, որ նրա նման որեւէ կամավորական այդպիսի ակնկալություն չի էլ ունեցել:
\"\"Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը ներկայացնելով գիրքը՝ նկատեց, որ առաջին անգամ ներկայացվում են Շահումյանի անկման պատճառները, իսկ գրքում հանդես են գալիս նշանավոր հրամանատարներ, պաշտպանության ակունքներում կանգնած անձինք, որոնք այդ կապակցությամբ իրենց խոսքն են ասում:
«Շահեն Մեղրյանը նաեւ քաղաքական գործիչ էր: Շահումյան եկող ամեն մի պատգամավոր,  Դավիթ Շահնազարյանը, Յուրա Հարությունյանը, «Տիգրան Մեծ» ջոկատի ղեկավար Սմբատ Այվազյանը, Իգոր Մուրադյանը, Տիգրան Կյուրեղյանը,,, բոլորը Շահենի ընկերներն էին, անկախ իրենց քաղաքական հայացքներից: Եվ կուսակցականության բարդույթ չկար, որովհետեւ Շահենի համար նախ եւ առաջ կար հող հայրենին: Շահեն Մեղրյանը գտնում էր, որ Հայաստանում չէր կարող լինել քաղաքական որեւէ ուժ, որը չուզենար այդ խնդրի լուծումը: Պարզապես մենք՝ դաշնակցականներս , ասում էր Շահենը, ավելի շատ ենք ուզում»,- գրում է հեղինակը:
Ցուցադրվեցին բացառիկ վավերագրական կադրեր՝ լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի կողմից արված: Միջոցառումն ավարտվեց Գուսան Հայկազնի Շահենին նվիրված երգերով:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել