Գյուղում ոչ դեղատուն կա, ոչ հիվանդանոց

Այնպես որ լսելով նմանատիպ շատ դեմքերի մասին և մոտավոր պատկերացնելով ինձ հետ կատարվելիքը` բավարարվեցի ցավազրկող հաբով: Ճիշտ է, ես հիվանդանոց չգնացի, բայց խմեցի հաբ, որը ձեռք բերեցի 12կմ ճանապարհ անցնելու հետո, որովհետեր այնտեղ, որտեղ ես ապրում եմ դեղատուն չկա: Իմ նման շատերը հայտնվում են այսպիսի և ավելի վատ վիճակում, ու ստիպված են լինում ոչ թե 12 այլ 120 կմ անցնել ողջ մնալու համար, այսինքն Երևան են գնում:
Ամեն անգամ առողջական ավելի լուրջ խնդիր ունենալու դեպքում մարդիկ դիմում են տեղի բժշկին, իսկ նա բարեհամբույր տալիս է պատասխան. «Ես ոչ մի բան չեմ կարա անեմ, գնացեք Երևան»:
Խնդիրը շատ ցավալի է ու ես հրատապ լուծում եմ պահանջում, որ գոնե հաջորդ անգամ կույրաղիքս ցավի, ոչ թե 12 կմ գնամ, որ համ գնեմ, այլ համապատասխան բուժում ստանամ:
Ազատուհի Խաչատրյան
Գեղարքունիկի մարզի Ճամբարակի շրջանի Մարտունի գյուղի միջնակարգ դպրոց
«Առավոտ երիտասարդականի» «ՈւԽ» բաժինը ոչ մի կապ չունի համալսարանական ուսանողական խորհուրդների հետ, «Ուսանողի խոսք» բաժինն է, որտեղ մեր լսարանը հնարավորություն ունի արտահայտվելու իրեն մտահոգով հարցերի շուրջ: Այստեղ կարող եք սիրել, դժգոհել, չարանալ, բարիանալ, կարեկցել, օգնել, շնորհակալ լինել եւ այլն…
Սպասում ենք Ձեր խոսքին` «Առավոտ երիտասարդական»


















































