Անգլիայի մայրաքաղաքում ընթացող շախմատի «London Chess Classic» գերմրցաշարի երրորդ տուրում Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը պարտության մատնեց տանտերերից Նայջլ Շորթին եւ 5,0 միավորով բարձրացավ մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնական: Նույնքան միավոր ունեն նաեւ Հիկարու Նակամուրան եւ Վլադիմիր Կրամնիկը: Իսկ մրցաշարային աղյուսակը 7,0 միավորով միանձնյա գլխավորում է ՖԻԴԵ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակի առաջատար, նորվեգացի Մագնուս Կարլսենը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: