Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Ազիզ Յիլդիրդիմի նկատմամբ այդպիսի պատիժ սահմանել պահանջում է Թուրքիայի դատախազ Մեհմետ Բերկը:
«Ֆեներբախչե» ֆուտբոլային ակումբի նախագահը մեղադրվում է Թուրքիայի ազգային առաջնությունում պայմանավորված խաղեր կազմակերպելու, խարդախության, կաշառակերության, հանցավոր խմբեր ստեղծելու, որոնք զբաղվել են տնտեսական հանցագործություններով, եւ այլ հակաօրինական գործողությունների մեջ:
Եթե դատարանը բավարարի դատախազի պահանջը, ապա 52 տարվա ազատազրկման դեպքում Յիլդիրդիմը բանտից դուրս կգա 2063, իսկ առավելագույնի պարագայում՝ 2133 թվականին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: