Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարը

Ապրիլ 04,2026 18:06 Share

Այսօր կայացավ «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարը։

Համագումարը, որը կազմված էր ողջ հանրապետությունը ներկայացնող 120 պատվիրակներից, քննարկեց Հայաստանում, Արցախում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, վեր հանեց ծառացած մարտահրավերները, ընտրեց նոր ղեկավար կազմ, ընդունեց բանաձև, որն ընդգծում է «Ժառանգության» դիրքորոշումները քաղաքական իրադրության և առաջիկա խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

«Այսօր մենք հավաքվել ենք արդի հայոց պատմության ամենաօրհասական պահին՝ կապիտուլյացիայի և վերածննդի, հպատակեցման և ինքնիշխանության, ճակատագրապաշտության և քաղաքացիական ու ազգային իրավունքների սահմանադրական իրացման այս խաչմերուկում»,-ասաց Հայաստանի Հանրապետության առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Կ․ Հովհաննիսյանը։

Համագումարի պատվիրակներն Անդրանիկ Գրիգորյանին վերընտրեցին կուսակցության վարչության նախագահ, ընդունվեց «Ժառանգություն» կուսակցության 14-րդ համագումարի Բանաձևը, հաստատվեցին կանոնադրական փոփոխությունները։ Համագումարի աշխատանքներում ընդգծվեց «Ժառանգության» դերը ազգային կարևորագույն առաջնահերթություններում և հունիսի 7-ին կայանալիք՝ ԱԺ ընտրություններում։

Վարչության նոր ընտրված անդամներն են՝ Տաթևիկ Գամաղելյանը (Երևան), Հասմիկ Պետրոսյանը (Գյումրի), Ստեփան Վարդանյանը (Գյումրի),  Վահագն Բայրամյանը (Երևան), Վանիկ Ալեքսանյանը (Երևան), Գագիկ Մարգարյանը (Արմավիր), Դավիթ Գրիգորյանը (Երևան) և Րաֆֆի Հովհաննիսյանը։

ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930