Ամանորին մնացել են հաշված օրեր: Բոլորս էլ առանձնահատուկ ջերմությամբ ենք սպասում այդ օրվան: Հավատում ենք, որ մեր չիրականացված երազանքները կկատարվեն նոր տարում: Մեզանից շատերը նամակներ են գրում Ձմեռ Պապիկին` հավատալով հրաշքների: Մեր ֆուտբոլիստներից մի քանիսը ասացին, թե ինչ են ցանկանում Ձմեռ Պապիկից: 🙂
Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Բադալյանը Ձմեռ Պապիկից ցանկանում է գեղեցիկ Ձյունանուշիկ: 🙂
Դոնեցկի «Մետալուրգի»և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի ցանկությունը նույնն է: 🙂
Հուսանք, ոչ մեր ֆուտբոլիստները 2012 թվականին կգտնեն իրենց Ձյունանուշիկներին: 🙂

Մենք էլ մեր հերթին մեր հավաքականի պաշտպանին ցանկանում ենք առողջություն և երջանկություն:
Դարպասապահ Արսեն Պետրոսյանն էլ Ձմեռ պապիկից ակնկալում է 2014 թ.ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր:
Մենք միանում ենք այս ցանկությանը:
Ձմեռ Պապիիիիիկ, մենք հավատում ենք քեզ: 🙂

նվեր ստանա մի Ձյունանուշիկ: 🙂
Լեւոն Հայրապետյանը բոլորին առողջություն է ցանկանում:
Բոլորս էլ «Լեխիայի» մեր պաշտպանին ենք ցանկանում առողջություն:
Հովհաննես Համբարձումյանը Ձմեռ Պապիկից խնդրում է, որ 2012 թվականին մեր բոլոր ֆուտբոլիստներին բերի հաջողություններ և հաղթանակներ:
Մենք համոզված ենք, որ երիտասարդական հավաքականի պաշտպանի ցանկությունները իրական են դառնալու:

Հուսանք, որ մեր կիսապաշտպանը 2012 ին լիովին կապաքինվի վնասվածքից և կվերգտնի իր լավագույն մարզավիճակը` նոր ծունկով: 🙂 🙂
Ձմեռ Պապիկի կողմից մեր ֆուտբոլիստների ցանկությունների կատարմանը հավատացող` Լիլիթ Սարգսյան 🙂























































