Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ֆուտբոլիստների ցանկությունները Ձմեռ Պապիկից. Ձյունանուշիկներից մինչև նոր ծունկ

Դեկտեմբեր 18,2011 21:06



Ամանորին մնացել են հաշված օրեր: Բոլորս էլ առանձնահատուկ ջերմությամբ ենք սպասում այդ օրվան: Հավատում ենք, որ մեր չիրականացված երազանքները կկատարվեն նոր տարում: Մեզանից շատերը նամակներ են գրում Ձմեռ Պապիկին` հավատալով հրաշքների: Մեր ֆուտբոլիստներից մի քանիսը ասացին, թե ինչ են ցանկանում Ձմեռ Պապիկից: 🙂

 

Հայաստանի երիտասարդական հավաքականի հարձակվող Գեւորգ Բադալյանը Ձմեռ Պապիկից ցանկանում է գեղեցիկ Ձյունանուշիկ: 🙂

 

 

Դոնեցկի «Մետալուրգի»և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանի ցանկությունը նույնն է: 🙂

Հուսանք, ոչ մեր ֆուտբոլիստները 2012 թվականին կգտնեն իրենց Ձյունանուշիկներին: 🙂

 

 

Ռոբերտ Արզումանյանը Ձմեռ Պապիկից խնդրում է, որ այս տարին լինի առողջ ու երջանիկ տարի:

Մենք էլ մեր հերթին մեր հավաքականի պաշտպանին ցանկանում ենք առողջություն և երջանկություն:

 

 

 

Դարպասապահ Արսեն Պետրոսյանն էլ Ձմեռ պապիկից ակնկալում է 2014 թ.ի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրեր:

Մենք միանում ենք այս ցանկությանը:
Ձմեռ Պապիիիիիկ, մենք հավատում ենք քեզ: 🙂

 

 

 

Զավեն Բադոյանն էլ ցանկանում է Ձմեռ Պապիկի շապիկ: :)Մենք էլ մեր կողմից ցանկանանք կիսապաշտպանին Ձմեռ Պապիկից

նվեր ստանա մի Ձյունանուշիկ: 🙂

 

 

 

 

 

Լեւոն Հայրապետյանը բոլորին առողջություն է ցանկանում:

Բոլորս էլ «Լեխիայի» մեր պաշտպանին ենք ցանկանում առողջություն:

Հովհաննես Համբարձումյանը Ձմեռ Պապիկից խնդրում է, որ 2012 թվականին մեր բոլոր ֆուտբոլիստներին բերի հաջողություններ և հաղթանակներ:

Մենք համոզված ենք, որ երիտասարդական հավաքականի պաշտպանի ցանկությունները իրական են դառնալու:

 

 

Դավիթ Մանոյանը Ձմեռ Պապիկից ցանկանում է նոր ծունկ: 🙂 🙂 🙂

Հուսանք, որ մեր կիսապաշտպանը 2012 ին լիովին կապաքինվի վնասվածքից և կվերգտնի իր լավագույն մարզավիճակը` նոր ծունկով: 🙂 🙂

 

Ձմեռ Պապիկի կողմից մեր ֆուտբոլիստների ցանկությունների կատարմանը հավատացող` Լիլիթ Սարգսյան 🙂

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031