Այսօր Ավստրալիայի հարավ-արևելքում ուժեղ կարկուտ է տեղացել: Վկաների խոսքերով` կարկուտն իր չափերով չի զիջել կիտրոնի չափերին: Օդերևութաբանական բյուրոյի ավագ օդերևութաբան Կլեռ Յեոի խոսքերով աղետի կենտրոնը եղել է Վիկտորիա նահանգի Մելբուրն շրջանը, որտեղ գրանցվել է նաև մրրկասյուն` հորդառատ անձրևների ուղեկցությամբ: Տեղեկացանք Вести.Руից:
Փրկարարական ծառայության աշխատակից Բազիլ Լորտոնի խոսքերով հարյուրավոր բնակիչներ ունեն օգնության կարիք:
Աղետի հետևանքով արմատախիլ եղած ծառերը վնասել են էլեկրականության սյուները, որոշ շրջաններում սկսվել են ջրհեղեղներ, իսկ Մելբուրնի միջազգային օդանավակայանում հետաձգվել են տասնյակ չվերթներ:
Ըստ օդերևութաբանների` աղետների պատճառը տաք և սառը հոսանքների բախումն է, և հորդառատ անձրևները կշարունակվեն դեռևս մեկ շաբաթ:
ԻՏԱՌ-ՏԱՍՍի հաղորդմամբ Վիկտորա նահանգի բոլոր փրկարարական ծառայությունները աշխատում են ուժեղացված ռեժիմով, և նրանց են միացել հարյուրավոր կամավորներ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: