«Graphisoft»-ը հայտնում է, որ Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում տեղադրվել է «Apple» ընկերության հիմնադրի` Սթիվ Ջոբսի հուշարձանը: Ընկերության հիմնադիր Գաբոռ Բոյառը տեղեկացնում է, որ հուշարձանի ձեւով իրենց շնորհակալությունն են հայտնում Ջոբսին, քանի որ նա օգնել է «Graphisoft»-ին դեռ կոմունիստական ժամանակաշրջանից: Քանդակի հեղինակը Էռնո Տոտոմն է: Արձանը 220 կիլոգրամ է: Ունի 2 մետր բարձրություն: Պատկերված է Ջոբսը` վերնաշապիկով, ջինսով, կլորավուն ակնոցով, սպորտային կոշիկով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: