
Մուշեղ Հովհաննիսյանը սովորում է Մանկավարժական համալսարանում: Արդեն 4-րդ կուրսի ուսանող է ու ոչ մի անգամ չի մնացել վերաքննության: Քննության օր ու ժամն էլ իմանում է տվյալ օրը`կուրսի ավագից. «Իմ համար միշտ էլ տոնական օրեր են քննություններից առաջ: Ես ոչ մի անգամ չեմ նստել քննություն պարապել: Նյութերս «աչքի տակով» եմ անցկացնում : Գնահատականն էլ միշտ բարձր եմ ստանում. բախտս բերում է»:
Տոնական օրերը ոչ մի ձեւով չեն անդրադառնում Սյուզիի քննությանը պատրաստվելուն: Հունվարի 3-ից էլ սկսել է պարապել: «Մի քիչ դժվար է լինում տրամադրվելը, բայց որ մի քանի հարց սովորում ես, բացվում ես»: Միշտ հասցրել է պարապել բոլորը հարցերը, ու հավատում է, որ Աստված իր հետ է: «Վերջերս քննությունս չէի պարապել, բայց 18 ստացա: Ինչ ծանր վիճակում էլ լինեմ, քննության պահին միշտ լավ եմ լինում»: Առաջին քննությունն էլ հունվարի 11-ին է: Հույս ունի, որ 20 է ստանալու:
Իմ առաջին քննությունն էլ 12-ին է` կուրսիս ղեկավարի մոտ: Տոնական սեղանը այսօր ենք հավաքել, այն արդեն ազատ է իմ գրքերի և տետրերի համար: Պետք է տրամադրվել և սկսել պարապել: Բոլոր ուսանողներին ցանկանում եմ հաջող քննական շրջան և բարձր գնահատականներ:
Քննություններին պատրաստվող` Մելանյա Հարությունյան


















































