
Երիտասարդ տղաները խոսելով սոցիալական ցանցերից օգտվող աղջիկների մասին՝ գրեթե նույն բանն էին ասում: Կարծում են, որ որեւէ վատ բան չկա նրանում, որ աղջիկները եւս գրանցված են այս կամ այն սոցիալական ցանցերում: Եթե խելամիտ է օգտագործվում օգտատիրոջ կողմից, ապա նշանակություն չունի աղջիկ է, թե՝ տղա: Սակայն հարցման ընթացքում հնչեց նաեւ այսպիսի կարծիք.«Ես որ մի աղջկա հավանեմ ու իմանամ, որ ինքը ըտեղարենք կա, հաստատ հետը ընկերություն չեմ անի»,-ասում է 19- ամյա Սերոբ Վարդերեսյանը. «Ի՞նչ գործ ունի լավ աղջիկը Odnoklassnik-ում»,-բորբոքվում է նա: Մինչ Սերոբը եւ իր կարծիքը կիսող մի շարք տղաներ փորձում են գտնել հարցի պատասխանը, շատերն ընտանիք են կազմում հենց այդ ճանապարհով. «Կնոջս հետ ծանոթացել եմ Facebook.com սոցիալական ցանցի միջոցով: Սկզբում զրույցը շատ դժվար էր ընթանում, ես խոսում էի երկար-բարակ, իսկ իր կողմից հնչում էր միայն հակիրճ պատասխաններ: Ամեն բան անում էի, փորձում հանդիպումներ փնտրել իրական կյանքում: Ընթացքում ամեն ինչ կարգավորվեց, սկսեցինք հաճախակի հանդիպել, որից հետո ամուսնացանք: Հիմա ունենք երկու տարեկան աղջիկ եւ շուտով լույս աշխարհ կգա մյուս բալիկս»,-պատմում է 28 -ամյա Կարեն Աբգարյանը: Վերջում էլ հավելում. «Օգտվեք, բայց խելամիտ եւ ամենակարեւորը թող այն չդառնա հիվանդություն»,-ասում է նա:
Քրիստինա Միրզոյան


















































