Այդ պատմական անձեռոցիկը որպես եզակի փաստաթուղթ «Բարսելոնայի» թանգարանի տնօրենին հանձնել է «Ոսկե գնդակի» եռակի տիրակալի գործակալը: Սակայն դա պահարանում փակված մնալու է մինչեւ Լիոնել Մեսսին չտա հրապարակավ ցուցադրելու իր համաձայնությունը:
2000 թվականի վերջերին, երբ 13-ամյա Լեոն արդեն երեք ամիս մարզվել էր «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայում, հայրը ցանկացել է որդուն հանել եւ վերադառնալ Արգենտինա: Հենց այդ ժամանակ «Բարսելոնայի» մարզական տնօրեն Կառլես Ռեսկաչը Կատալոնիայի ռեստորաններից մեկում համոզել է նրան այդպիսի բան չանել: Ու բանավոր համաձայնությունն ստանալով եւ մատուցողից անձեռոցիկ խնդրելով՝ անմիջապես գրել է պայմանագրի տեքստը, որն էլ վավերացվել է երկկողմ ստորագրություններով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: